Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

19-ամյա երեք նահատակներ՝ Ազատան համայնքից․ երիտասարդներից մեկին փնտրում էին ողջերի մեջ

Հոկտեմբեր 11,2020 22:46

Արցախյան պատերազմում հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերեցին Շիրակի մարզի Ազատան համայնքի երեք երիտասարդներ՝ Էրիկ Ազատյանը, Գևորգ Հունոյանը ու Հրաչ Մահտեսյանը։ Նրանց աճյունները հողին կհանձնեն պանթեոնում, որը հատուկ կառուցել են հերոսների համար։
Այս մասին մեզ ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը։ Նա ասաց, որ նահատակներից Էրիկ Ազատյանը ծառայել է իր հարազատ եղբոր հետ՝ նույն զորամասում, մարտերի ժամանակ նա վիրավորվել է, բուժօգնություն են ցուցաբերել, սակայն մահացել է։

«Զինակիցները տեսել են, որ վիրավորներին տեղափոխել են Ստեփանակերտ, բայց նրան սավանով ծածկել են։ Հարազատները փնտրում էին նրան ու չէին գտնում»,- ասաց համայնքապետը։
Էրիկը 2001 թվականին է ծնվել, հայրն արտագնա աշխատանքի էր մեկնում, մայրը` տնտեսային տնտեսուհի է, տանը նաև տատիկ ունեն։

Համայնքապետն ասաց, որ Հրաչ Մահտեսյանն էլ ծնվել է 2001 թվականին, վեց-յոթ ամսվա զինծառայող էր, նրանք էլ երկու եղբայրներ են, նա տան մեծ տղան է։

Նահատակված Գևորգ Հունանյանն էլ 19 տարեկան է, նրանք ևս երկու եղբայրներ են՝ համեստ, շնորհքով ընտանիքից, եղբայրն արտագնա աշխատանքի մեջ է։

Ազատանի համայնքապետարանն իր պաշտոնական էջում ցավակցություններ է հղել՝ նրանցից յուրաքանչյուրին հերոսական արարքը դրվատող բանաստեղծություններ ձոնելով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Ազատանի համայնքապետարանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031