Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի երկու զոհ՝ գյումրեցի մի ընտանիքից․ 30-ամյա երիտասարդից մի քանի օր առաջ մահացել էր մայրը

Օգոստոս 17,2020 21:35

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել էր 30-ամյա տղամարդ, որը, սակայն, ըստ առողջապահության նախարարության տվյալների, ուղեկցող որևէ հիվանդություն չի ունեցել։ Այս դեպքը մեծ ցավ ու մտահոգություն է առաջացրել շատերի մոտ, հատկապես երիտասարդին ճանաչողների, որոնք ֆեյսբուքյան էջերում կիսվել են նրա ընտանիքի լուսանկարներով՝ չհավատալով կատարվածին։ Երիտասարդը Գյումրիի բնակիչ է, նա երկու երեխաների հայր է։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանն Aravot.am-ին փոխանցեց, որ երիտասարդի հայրը հուլիսի 31-ին է տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց Covid դրական թոքաբորբով, իսկ ինքն ու մայրը՝ օգոստոսի 2-ին։

Օգոստոսի 3-ին ընտանիքի բոլոր երեք անդամներին տեղափոխել են մայրաքաղաք՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Երևանում նախ մահացել է 51-ամյա մայրը, չնայած որ, ըստ Լեյլի Ասլանյանի, նրա մահն անսպասելի էր․ Գյումրու ինֆեկցիոնում նրա վիճակը վատ չի եղել, ամուսինն ու որդին ավելի ծանր վիճակում են եղել, քան նա։

Մորը պարզապես Երևան են ուղարկել, քանի որ կարիք կար մայրաքաղաք տեղափոխելու ընտանիքի մյուս անդամներին։ Մոր մահից մի քանի օր անց մահացել է որդին, իսկ հայրն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Մեր տեղեկություններով, ընտանիքի անդամներն աշխատում են ռուսական ռազմաբազայի շտաբում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31