Երեկ՝ օգոստոսի 12-ին, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները մեկնել են Ադրբեջան՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության առաջին փուլի վերջին դրվագին։ Այսօր՝ ցուցադրական զորավարժությունների ավարտին, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդես են եկել ուշագրավ հայտարարություններով։
Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը Թուրքիայի և Թուրքիայի ԶՈւ անունից դարձյալ աջակցություն է հայտնել Ադրբեջանին։
Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն իր ելույթում մասնավորապես նշել է․ «Բարեբախտաբար, մենք փորձի փոխանակում ենք անում աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի հետ։ Թուրքիայի ԶՈւ-ն ամբողջ աշխարհին ցուցադրել է իր ուժը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։ Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն ևս իր սուրբ պարտականությունը կիրագործի»։
Սա, կարծես թե, առաջին անգամն է, երբ Ադրբեջանն այսպես բացեիբաց ու պաշտոնապես հայտարարում է, որ իր «սուրբ պարտականության» կատարման համար ապավինում է Թուրքիայի ԶՈւ աջակցությանը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: