Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ապավինում է Թուրքիայի աջակցությանը. razm.info

Օգոստոս 13,2020 23:10

Երեկ՝ օգոստոսի 12-ին, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները մեկնել են Ադրբեջան՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության առաջին փուլի վերջին դրվագին։ Այսօր՝ ցուցադրական զորավարժությունների ավարտին, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդես են եկել ուշագրավ հայտարարություններով։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը Թուրքիայի և Թուրքիայի ԶՈւ անունից դարձյալ աջակցություն է հայտնել Ադրբեջանին։

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն իր ելույթում մասնավորապես նշել է․ «Բարեբախտաբար, մենք փորձի փոխանակում ենք անում աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի հետ։ Թուրքիայի ԶՈւ-ն ամբողջ աշխարհին ցուցադրել է իր ուժը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։ Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն ևս իր սուրբ պարտականությունը կիրագործի»։

Սա, կարծես թե, առաջին անգամն է, երբ Ադրբեջանն այսպես բացեիբաց ու պաշտոնապես հայտարարում է, որ իր «սուրբ պարտականության» կատարման համար ապավինում է Թուրքիայի ԶՈւ աջակցությանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31