Այսօր մայրաքաղաքում տեղի ունեցավ հեծանիվային երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթի մասնակիցները Մարզահամերգային համալիրի մոտից շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց, ապա՝ Մաշտոցի պողոտա և շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներում:
Շրջելու ընթացքում տեղի էր ունենում նաև իրազեկման ակցիա: Համաքաղաքացիներին երթի մասնակիցները հորդորում էին համերաշխություն ցուցաբերել և միանալ ի պաշտպանություն Ամուլսարի արշավին:
Երթի կարգախոսն էր՝ «Ամուլսարը հանք չի դառնալու»: Այսօր երթն անցավ առանց միջադեպերի:
Հիշեցնենք, օրեր առաջ՝ օգոստոսի 6-ին, ոստիկանությունը թույլ չէր տվել, որպեսզի ակտիվիստներն Ազատության հրապարակում հեծանիվներով բողոքի ակցիա իրականացնեն՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման: Ակցիայի մասնակից քաղաքացիներն ու հեծանիվները բերման էին ենթարկվել:
Կարդացեք նաև
Նելլի Գրիգորյան