Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանիվներով երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Օգոստոս 13,2020 20:41

Այսօր մայրաքաղաքում տեղի ունեցավ հեծանիվային երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթի մասնակիցները Մարզահամերգային համալիրի մոտից շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց, ապա՝ Մաշտոցի պողոտա և շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներում:

Շրջելու ընթացքում տեղի էր ունենում նաև իրազեկման ակցիա: Համաքաղաքացիներին երթի մասնակիցները հորդորում էին համերաշխություն ցուցաբերել և միանալ ի պաշտպանություն Ամուլսարի արշավին:

Երթի կարգախոսն էր՝  «Ամուլսարը հանք չի դառնալու»: Այսօր երթն անցավ առանց միջադեպերի:

Հիշեցնենք, օրեր առաջ՝ օգոստոսի 6-ին, ոստիկանությունը թույլ չէր տվել, որպեսզի ակտիվիստներն Ազատության հրապարակում հեծանիվներով բողոքի ակցիա իրականացնեն՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման: Ակցիայի մասնակից քաղաքացիներն ու հեծանիվները բերման էին ենթարկվել:

Նելլի Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31