Azatutyun.am-ի հրապարակման համաձայն՝ երեկ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. «Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ «Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրում Ոստիկանության ուշադրությունը»:
Այսօր ֆեյսբուքյան իր էջում Վլադիմիր Գասպարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Աթանեսյանը պարզաբանում է հրապարակել, որում մասնավորապես ասված է, թե մարդու անձնական և ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժումը թույլատրելի չէ ոչ մեկին: Նա անթույլատրել է համարել մասնավորապես «Թռչող նկարահանող սարքի՝ «դռոնի» գործարկումը անձի սեփականությունը հանդիսացող տան և տնամերձ տարածքի վրա, առանց իր համաձայնության»:
https://www.facebook.com/photo.php?fbid=10217984104417359&set=a.10203001048690330&type=3&theater