Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու անձնական և ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժումը թույլատրելի չէ ոչ մեկին․ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան

Օգոստոս 09,2020 12:12

Azatutyun.am-ի հրապարակման համաձայն՝ երեկ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. «Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ «Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրում Ոստիկանության ուշադրությունը»:

Այսօր ֆեյսբուքյան իր էջում Վլադիմիր Գասպարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Աթանեսյանը պարզաբանում է հրապարակել, որում մասնավորապես ասված է, թե մարդու անձնական և ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժումը թույլատրելի չէ ոչ մեկին: Նա անթույլատրել է համարել մասնավորապես «Թռչող նկարահանող սարքի՝ «դռոնի» գործարկումը անձի սեփականությունը հանդիսացող տան և տնամերձ տարածքի վրա, առանց իր համաձայնության»:

Համացանցում ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անվան անհարկի շահարկումը դադարեցնելու համար…

Gepostet von Tigran Atanesyan am Samstag, 8. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31