Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ռուսաստանում պետք է հասկանան՝ ՀՀ-ում իրենց դաշնակիցը Փաշինյանը չէ, Տեր-Պետրոսյանը չէ, Սարգսյանը չէ, Քոչարյանը չէ, այլ՝ հայ ժողովուրդն է»

Հուլիս 28,2020 19:55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական РБК-ին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը հարց տվեց Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ վերջերս կատարած աղմկահարույց գրառման մասին: Վարչապետն ասաց, որ չի կարդացել այդ գրառումը, բայց այն Հայաստանում հանրային շատ բացասական արձագանք ունեցավ:

Լրագրողը մեջբերեց Սիմոնյանի գրառումից հատվածներ. «Ի պատասխան ՌԴ-ի երկարամյա պաշտպանությանը, դուք չեք ճանաչել Ղրիմը, որովհետեւ դա ՀՀ-ի ներքին գործն է, դուք բացառապես քաղաքական վրեժի պատճառով դատում եք Ռոբերտ Քոչարյանին, որը ՌԴ-ի անփոխարինելի դաշնակիցն է, նրան ցուցադրաբար կալանավորեցիք՝ թքելով ռուս ընկերների երեսին, որովհետեւ դա ՀՀ-ի ներքին գործն է…»:

Նիկոլ Փաշինյանը ստիպված մեկնաբանեց գրառումը, քանի որ, ինչպես ինքն ասաց, լրագրողը հնչեցրեց այն. «Նախ Ղրիմի մասին ասեմ՝ ՀՀ-ն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, առայժմ, բայց դա չի նշանակում, որ չենք պաշտպանում ԼՂՀ-ն, մենք նրա երաշխավորն ենք: Ես ասել եմ ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանն է, որից հետո Ադրբեջանում հիստերիա բարձրացավ: Բայց փաստն այն է, որ դա մեր ընդհանուր անվտանգության տարածքն է: Կա հակամարտություն, որի լուծման բանաձեւի վերաբերյալ Հայաստանն ունի իր պատկերացումը, Ադրբեջանն՝ իր: Ադրբեջանի նախագահն ասում է՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանն է, եւ մենք դրան համամիտ չենք»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ ՌԴ-ի անփոխարինելի դաշնակից լինելու մասին դիտարկմանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ռուսաստանում պետք է հասկանան՝ Հայաստանում իրենց դաշնակիցը Փաշինյանը չէ, Տեր-Պետրոսյանը չէ, Սարգսյանը չէ, Քոչարյանը չէ, այլ՝ հայ ժողովուրդն է, սա շատ կարեւոր նրբություն է: Շատ գործիչներ երկար տարիներ դիրքավորվում էին որպես միանձնյա դաշնակից ՌԴ- ի հետ: Բայց դաշնակիցը Հայաստանն է եւ հայ ժողովուրդը, ոչ թե կոնկրետ դեմքեր, ընտանիքներ, գործարարներ, ոչ թե կոնկրետ քաղաքական գործիչներ եւ ոչ նրա համար, որ ինչ-որ մեկը շատ կամ քիչ է սիրում Ռուսաստանը, այլ որովհետեւ մենք ունենք ընդհանուր ռազմավարական շահեր՝ անկախ Փաշինյանից, Տեր-Պետրոսյանից, Պողոսյանից, Իվանովից եւ Սիդրովից: Ի՞նչ անել, որպեսզի դաշնակցային հարաբերութուններում չլինեն նման հարցեր. ուղղակի Հայաստանի դեպքում պետք է հաշվի նստել Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի զգացմունքների եւ ձգտումների հետ, ռուսներն էլ պետք է հաշվի նստեն հայ ժողովրդի զգացմունքների եւ ձգտումների հետ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031