Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սմբատ Գոգյան. «Դիանա Գալոյանի տուն պատվիրված ծրարով, իսկ ՀՊՏՀ՝ էլեկտրոնային նամակներ են ուղարկվել»

Հուլիս 24,2020 16:41

Aravot.am-ը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանն ինչպե՞ս է ծանուցվել ԲՈՀ-ի կողմից իր աստիճանազրկման մասին: Պարոն Գոգյանը պատասխանեց, որ «Հայփոստով» պատվիրված նամակ են ուղակել նրա տուն, անձնական փոստին եւ ՀՊՏՀ էլեկտրոնային նամակ են ուղարկել, նաեւ ԲՈԿ-ի կայքում են այդ մասին հայտնել: Ասաց նաեւ, որ զանգել են Դիանա Գալոյանի հեռախոսահամարին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել, ինչի տեսանյութն առկա է ԲՈԿ-ի կայքում:

«Քանի որ ծրարները ախտահանման կենտրոն են գնում, ծանուցումը գուցե նիստից հետո է հասել իրեն կամ գուցե մի քանի անգամ դուռը չի բացել: Բայց ինքը (Դիանա Գալոյանը) հուլիսի 14-ին ԲՈԿ է եկել, եւ մեզ ուղղված գրություն էլ ունի, ինքը տեղյակ է ամսի 16-ի նիստի մասին: Մեզ մոտ գրավոր այդ փաստը կա, որ ինքը եկել է: Հուլիսի 14-ին ինքը մեզ մոտ բողոք-նամակ է բերել լսումների դեմ, ասել է, որ իրեն չենք ծանուցել, բայց նույն 14-ին ինքն ասում է, որ գիտի նիստի մասին, էլ չծանուցելը որն է»,-ասաց պարոն Գոգյանը:

Նորից ճշտեցինք՝ պատվիրված ծրարով նամակը Դիանա Գալոյանի տան հասցեով են ուղարկել եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան են էլեկտրոնային նամակներ ուղարկել: «ՀՊՏՀ-ի ռեկտորին գրություն ենք գրել՝ խնդրելով իրենց աշխատակցին՝ Արմեն Գրիգորյանին տեղյակ պահել: Նա էլ պատասխանել է, որ արձակուրդում է, եւ չի կարող տեղյակ պահել, ինչն աբսուրդ է:

Դիանա Գալոյանի անձնական էլեկտրոնային փոստին եւս նամակ ենք ուղարկել, պատասխան է եկել, որ արձակուրդում է եւ չի կարող կարդալ, զանգել ենք իր հեռախոսահամարին, տեսանյութ էլ կա, որ զանգում ենք, ինքը այդ զանգին չի պատասխանել, մեր կայքում դրել ենք այդ հայտարարությունն, ով իրեն ճանաչում է՝ կարողանա տեղյակ պահել: Ինքը հաջորդ օրը եկել է ԲՈԿ, բողոք-նամակ է գրել եւ ասել է, որ ինքը ծանուցվել է: Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Դիանա Գալոյանը հուլիսի 6-ից արձակուրդում է: Գրել էր՝ ձեր պարտականությունները կատարեք ինքներդ»,-ասաց ԲՈԿ նախագահը:

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լրատվականից էլ հետաքրքրվեց՝ ի վերջո տիկին Գալոյանը ստացե՞լ է բազմաթիվ ձեւերով իրեն ուղարկված ԲՈԿ-ի ծանուցումը, որ ԲՈՀ որոշմամբ իր դոկտորական աստիճանն այլեւս անվավեր է համարվում: Բուհի լրատվության պատասխանատու Գոհար Գեւորգյանը մեզ հայտնեց, որ տիկին Գալոյանն արձակուրդում է, եւ իր հեռախոսազանգերն առայժմ անպատասխան են մնում, ու լուրը ճշտելուց հետո անպայման կհայտնի մեզ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031