Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա կադրը. Ջրհեղեղն ու գյումրեցիների հումորը

Հուլիս 13,2020 19:15

Այսօր կեսօրին Գյումրիում տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևն անանցանելի էր դարձել Գյումրու բոլոր փողոցները, այդ թվում պատմական հատվածում,  որոշ տեղերում էլ  ջրասույզ արել  ավտոմեքենաները։ Գյումրեցիներից շատերը իրենց ՖԲ էջերում ուղիղ եթեր էին մտել՝ ցույց տալով քաղաքի  անմխիթար վիճակը։  Գյումրին, ի դեպ, զուրկ է սելավատար համակարգից։

Գյումրեցիները իրենց մտահոգությունը հայտնել էին յուրօրինակ հումորով․ շատերի էջերում հայտնվել է այսպես կոչված «մոստում»   ջրի մեջ թաղված ավտոմեքենաների լուսանկարը, որը գյումրեցիների կոլորիտային մեկնաբանությանն է արժանացել։  Օգտատերերից մեկը՝ Նաիրա Գրիգորյանը, որը գլխավորում է  Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը,  գրել է․ « Ի՞նչ մե ձևեր կբռնեք՝ Եգիպտոս,Վրաստան։Ի՞նչ պակաս ծով է որ։ Վենետիկին արհամարհած ունենք»։

Օգտատեր Լիզա Գասպարյանն էլ, որը «Տրանս ակնթարթ» տրանսպորտային ընկերության PR պատասխանատուն է, կատակել է․ «Փաստորեն, ինչ ի սրտե կկամենաս, կէղնի, էս ամիսմ է՝ Գյումրիում ծով կուզեինք։

ՀԳ.Այսուհետ, ոչ թե ցամաքային տրանսպորտային ընկերության PR մասնագետ, այլ` Ծովային տրանսպորտային ընկերություն եմ ներկայացնում»։

Հեռուստաօպերատոր Մարտին Գևորգյանն էլ տեսանյութ հրապարակելով Ախուրյանից՝ իրենց շենքի մուտքից, գրել է․  «Նույնիսկ Նոյն է եկել իր տապանով»։

Ի դեպ, ջրհեղեղի թեմայով հայտարարություն ու լուսանկար է տարածել նաև Շիրակի մարզպետարանը՝ նախազգուշացնելով․

«Հարգելի քաղաքացիներ, աննախադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։ Երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու Ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։

ԱԻ և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։

Խնդրում ենք երթևեկությունը պլանավորել քաղաքի այլ հատվածներով՝զերծ մնալով վերը նշված հատվածներից»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ինչ է,Գյումրիում քաղաքապետարան չկա,որ մարզպետարանն է կոչ անում…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031