Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մենք ենք Թուրքիայի իշխանությանը կոչ անում սթափվել, ապա՝ սթափեցնել Ադրբեջանին». Ռուբինյան

Հուլիս 13,2020 17:32

«Սա եւս մեկ անգամ ցուցադրում է Ադրբեջանի հետադիմական եւ ռազմատենչ էությունը: Այս համատեքստում երեկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնել՝ պաշտպանելով նրա ագրեսիվ գործողությունները ՀՀ սահմանին»,-ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանին Ադրբեջանի կողմից երեկվանից գործադրվող սադրանքներին:

«Սա նշանակում է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես Արցախի հակամարտության կողմ եւ վերահաստատում այն հանգամանքը, որ նա չի կարող որեւէ միջազգային դերակատարում ունենալ հակամարտության առնչությամբ: Ավելին՝ ըստ այսօր թուրքական մամուլում տեղ գտած հարցազրույցի, Թուրքիայի ԱԳ նախարարը ՀՀ-ին կոչ է արել սթափվել: Այդ մենք ենք Թուրքիայի իշխանությանը կոչ անում սթափվել, ապա՝ սթափեցնել Ադրբեջանի իր գործընկերներին:  Եթե վերջիններս չսթափվեն եւ չդադարեցնեն ապօրինի գործողությունները ՀՀ սահմանին, ապա նրանց կսթափեցնեն մեր զինված ուժերը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031