Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղատնտեսական աշխատանք անողներն առաջնային թիրախը չեն ոստիկանության». պարետ

Հուլիս 13,2020 17:06

ԱԺ հատուկ նիստում այսօր «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանն արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է բացառություն սահմանել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող քաղաքացիների հանդեպ, որպեսզի նրանք գյուղատնտեսական աշխատանքի ժամանակ դիմակ չդնելու պատճառով չտուգանվեն:

«Բացառություններ սահմանելու առումով փոքր ինչ զգուշավոր ենք, որովհետեւ բացառությունները երբեմն չարաշահվում են»,-նախ նշեց Տիգրան Ավինյանը:

«Այնուամենայնիվ, եթե խոսքը չի գնում մեծաքանակ անձանց մասին, նրանք նույնպես առաջնային թիրախը չեն ոստիկանության»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 12-ը, եւ իրավունքի ուժով գումարվել է ԱԺ հատուկ նիստ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031