Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշակի ուժեր, իրավիճակի կայունացման ելքեր առաջարկելու փոխարեն, տեսակետ են հայտնում՝ առաջարկելով չեղարկել հատուկ դրությունը․ Արամ Սարգսյան

Հուլիս 11,2020 20:00

Համավարակի այս վիճակում, երբ խստացումների արդյունքում մի կերպ հնարավոր է դարձել կանգնեցնել վարակվածների աճը՝ զուգահեռ ավելացնելով բուժվածների թիվը, որոշակի ուժեր, իրավիճակի կայունացման ելքեր առաջարկելու փոխարեն, տեսակետ են հայտնում՝ առաջարկելով չեղարկել հատուկ դրությունը:

Օրինական կառավարությանը հորդորում են հաշվի չառնել ժողովրդի կամարտահայտությամբ ընտրության արդյունքները, ու ձևավորել ինչ-որ անհասկանալի հակաճգնաժամային կառավարություն՝ նույնչափ անհասկանալի սկզբունքներով ու մեթոդներով, որի անդամները կարապի ու խեցգետնի տարբերակով, բացի սեփական կուսակցության շահը պաշտպանելուց և պոպուլիզմից, ուրիշ ոչնչով չեն զբաղվելու, որի արդյունքում էլ ոչ միայն համավարակի հետ կապված խնդիրներն ավելի են խճճելու, այլև անկառավարելի են դարձնելու ներքաղաքական իրավիճակը։

Այս ուժերը նաև կոչ են անում չեղարկել Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած և մի կերպ լուծված ճգնաժամը։ Թվարկված առաջարկներից հասկանալի և ակնհայտ է դառնում, որ այս ուժերը կարոտել են նախկին իշխանություններին և նրանց ժամանակները, երբ մի երկու պաշտոն ունեին ու տնտեսական առավելություններ, երբ չաղ էին ու բախտավոր, իսկ այսօրվա եղած վիճակը միջոց է, որը ինչպես քննադատում են, նույն եռանդով ու նվիրվածությամբ էլ կարող են գովել, եթե իրենց նորերն էլ տեղ տան, ու այս ամենում միակ մխիթարությունը այն է, որ նախկինները չեն կարոտել իրենց և, ճանաչելով առաջարկողներին ու աննպատակահարմար համարելով այդ առաջարկները, չեն միացել նրանց։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Համավարակի այս վիճակում, երբ խստացումների արդյունքում մի կերպ հնարավոր է դարձել կանգնեցնել վարակվածների աճը՝զուգահեռ…

Gepostet von Հանրապետություն կուսակցություն Hanrapetutyun Party am Samstag, 11. Juli 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031