Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր տհաճ անակնկալ՝ ԱԺ պատգամավորների պարգեւատրումներից. Պարզվում է՝ մինչեւ կորոնավիրուսի ֆոնդին փոխանցելը մի անգամ արդեն պարգեւատրված են եղել

Հուլիս 10,2020 21:12

Այս օրերին, երբ քննարկվում է պատգամավորների պարգեւատրման  հարցը, պատգամավորները միանգամից սկսում են արդարանալ, թե 4 ամիս է՝ պարգեւատրում չենք ստացել, կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին ենք փոխանցում:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ինքն էր ֆեյսբուքում սրտիկների ու լայքերի արժանի նման գրառում արել, թե՝ «Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին»:

Սակայն ուշագրավ անակնկալ է լինում, երբ ուսումնասիրում ենք Արարատ Միրզոյանի կարգադրությունները՝ պատգամավորներին պարգեւատրելու մասին:

Մինչեւ կորոնավիրուսի հաշվեհամարին փոխանցելը, ԱԺ նախագահը 03.03.2020. Կ-38-Ա կարգադրությամբ մարտի 3-ին իրենց պաշտոնային դրույքի, այսինքն՝ աշխատավարձի 30%-ի չափով արդեն իսկ պարգեւատրել էր իրեն, փոխխոսնակներին ու առհասարակ բոլոր 132 պատգամավորներին:

Հետո՝ մարտի 25-ին, այսինքն՝ նույն ամսվա մեջ երկրորդ անգամ Արարատ Միրզոյանը նորից է պարգեւատրում պատգամավորներին աշխատավարձի 30%-ի չափով ու այդ պարգեւատրման գումարն արդեն փոխանցում է կորոնավիրուսի հաշվեհամարին: Խոսքը Միրզոյանի՝ 25.03.2020. Կ-53-Ա կարգադրության մասին է:

Իսկ մինչեւ այդ փետրվարի համար իրենք 04.02.2020 Կ-15-Ա կարգադրությամբ ստացած եղել են փետրվարի պարգեւավճարը, դարձյալ 30 %:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031