«Մեծ հպարտություն եմ ապրում, որ կարողացա այս մեծ առաքելությամբ ժամանել Հայաստան եւ սատարել մեր հայ գործընկերներն»,-այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը:
«Ես անընդմեջ մտածում եմ իմ տատիկի եւ պապիկի մասին, որոնք փախել են Հայաստանից 100 տարի առաջ»,-ասաց պրոֆեսորը: Նա նշեց՝ պատիվ է ունեցել հանդիպել հայ գործընկերներին, որոնք շատ կոմպետենտ են.«Եվ որոնք աշխատում են օրնիբուն, սակայն այս պահին ուժասպառ են: Կկրկնեմ այն, ինչ ասաց պարոն վարչապետը՝ կոչ եմ անում բոլորիդ պահպանել հակահամաճարակային կանոնները, դրանք շատ պարզ են ու կիրառվում են ամբողջ աշխարհում՝ կրել դիմակներ, ձեռքերը պարբերաբար ախտահանել եւ պահպանել ֆիզիկական հեռավորություն: Դրանք միակ պարզ կանոններն են, որոնք կկարողանան մեզ փրկել այս իրավիճակից: Այս համագործակցությունը սկիզբն է այլ համագործակցության, որն, ըստ երեւույթին, տարիներ կշարունակվեն եւ մեծ սիրով կցանկանամ համագործակցել հայ բժիշկների հետ եւ կիսվել փորձով ոչ միայն այս դեպքում ,այլ՝ ընդհանուր առմամբ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ