Լրահոս
Օրվա լրահոսը

Լորան Փափազյան. «Հայ բժիշկներն աշխատում են օրնիբուն, սակայն այս պահին ուժասպառ են»

Հունիս 29,2020 19:40

«Մեծ հպարտություն եմ ապրում, որ կարողացա այս մեծ առաքելությամբ ժամանել Հայաստան եւ սատարել մեր հայ գործընկերներն»,-այսօր պարետատան նիստից  հետո ճեպազրույցում ասաց Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը:

«Ես անընդմեջ  մտածում եմ իմ տատիկի եւ պապիկի մասին, որոնք փախել են Հայաստանից 100 տարի առաջ»,-ասաց պրոֆեսորը: Նա նշեց՝  պատիվ է ունեցել հանդիպել հայ գործընկերներին, որոնք շատ կոմպետենտ են.«Եվ որոնք աշխատում են օրնիբուն, սակայն այս պահին ուժասպառ են: Կկրկնեմ այն, ինչ ասաց պարոն վարչապետը՝ կոչ եմ անում բոլորիդ պահպանել հակահամաճարակային կանոնները, դրանք շատ պարզ են ու կիրառվում են ամբողջ աշխարհում՝ կրել դիմակներ, ձեռքերը պարբերաբար ախտահանել եւ պահպանել ֆիզիկական հեռավորություն: Դրանք միակ պարզ կանոններն են, որոնք կկարողանան մեզ փրկել այս իրավիճակից: Այս համագործակցությունը  սկիզբն է այլ համագործակցության, որն, ըստ երեւույթին, տարիներ կշարունակվեն եւ մեծ սիրով կցանկանամ համագործակցել հայ բժիշկների հետ եւ կիսվել փորձով ոչ միայն այս դեպքում ,այլ՝ ընդհանուր առմամբ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930