ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողությամբ ստուգայցերը շարունակել է Աջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզներում։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ նախորդ օրերի համեմատ երեխաների հաճախումները կտրուկ նվազել է։
Մանկապարտեզներից մեկում արձանագրվել է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման ոչ բավարար վիճակ։ ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից տրվել են ցուցումներ նկատված խախտումները վերացնելու համար։
Միաժամանակ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզում ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր արձանագրել է, որ սաներից մեկի մոտ օրերս հաստատվել է կորոնավիրուսային վարակ։ Երեխայի հաճախած խումբը փակ է եղել, աշխատակիցները աշխատանքի չեն ներկայացել։ Այստեղ արձանագրվել են նաև հակահամաճարակային կանոնների և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ։
ՀՀ կրթության տեսչական մարմինը համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում է պարետատուն:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության տեսչական մարմին