Երկու ժամ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր ժողովրդին հետեւյալ կոչով.
«Սիրելի հայրենակիցներ.
Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք եւ ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»:
ՀՀ վարչապետը սկսել է հրապարակել օգտատերերի ուղարկած լուսանկարները Հայաստանի տարբեր անկյուններից:
Կարդացեք նաև