Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր՝ «Ստի վերջը» տեսաշարի հերթական հրապարակումը սկսեց Ապրիլյան պատերազմին անդրադարձով։
«2016 թվականի Ապրիլյան պատերազմի շուրջ կան բազմաթիվ հորինված և իրական պատմություններ։ Բայց կա մեկ հասարակական կոնսենսուս, որը միավորում է բոլորին՝ նախկին իշխանություններին, ներկա իշխանություններին, Հ/Կ-ներին, փորձագետներին, հասարակությանը, այն է, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը և Արցախի Հանրապետության Զինված ուժերը, չնայած պատրաստ էին մարտական տեսանկյունից թշնամու գործողություններին, ինֆորմացիոն տեսանկյունից անպատրաստ էին»,- ասաց նա՝ բացատրելով, որ հայկական զինված ուժերը չգիտեին, թե կոնկրետ երբ, ինչպես և ինչ ուժերով թշնամին նախահարձակ լինի։
Ըստ նրա, այդ պատճառով Հայաստանի նախկին իշխանությունները աշխատանքից ազատեցին Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր ռազմական հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ Արշակ Կարապետյանին։ Նշենք, որ Արշակ Կարապետյանը նշանակվել է որպես վարչապետի խորհրդական։
Միքայել Մինասյանի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին առաջարկել է ծառայություններ մատուցել։ Նա հայտնեց, որ մայիսի 23-ին Արշակ Կարապետյանը գաղտնի գործուղվել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաք. «Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում գործում է արտակարգ դրության ռեժիմ։ Եվ գեներալ Կարապետյանը չէր կարող մեկնել Հայաստանից և հատել Ռուսաստանի սահմանը որպես մասնավոր այց։ Ուրեմն՝ նա գնացել է որպես պետական պաշտոնյա, իսկ կառավարության կյանքում դրա մասին ոչինչ չկա, հետևաբար՝ նա գնացել է վարչապետի կամ գաղտնի հրամանով, կամ բանավոր հրամանով»։
Կարդացեք նաև
Նրա ենթադրությամբ՝ Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին գործուղել է Վորոնեժ, որպեսզի նա բանակցի ՌԴ հատուկ ծառայությունների հետ, որ նրանք օգնեն Նիկոլ Փաշինյանին և իր ընտանիքին և ծածկադմփոց անեն մաքսանենգ ծխախոտի սկանդալը և չհարուցվի քրեական գործ։
https://www.facebook.com/mikayel.minasyan.9/videos/2886548554733540/
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ