Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին գաղտնի գործուղել է Վորոնեժ

Մայիս 30,2020 22:39

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր՝ «Ստի վերջը» տեսաշարի հերթական հրապարակումը սկսեց Ապրիլյան պատերազմին անդրադարձով։ 

«2016 թվականի Ապրիլյան պատերազմի շուրջ կան բազմաթիվ հորինված և իրական պատմություններ։ Բայց կա մեկ հասարակական կոնսենսուս, որը միավորում է բոլորին՝ նախկին իշխանություններին, ներկա իշխանություններին, Հ/Կ-ներին, փորձագետներին, հասարակությանը, այն է, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը և Արցախի Հանրապետության Զինված ուժերը, չնայած պատրաստ էին մարտական տեսանկյունից թշնամու գործողություններին, ինֆորմացիոն տեսանկյունից անպատրաստ էին»,- ասաց նա՝ բացատրելով, որ հայկական զինված ուժերը չգիտեին, թե կոնկրետ երբ, ինչպես և ինչ ուժերով թշնամին նախահարձակ լինի։ 

Ըստ նրա, այդ պատճառով Հայաստանի նախկին իշխանությունները աշխատանքից ազատեցին Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր ռազմական հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ Արշակ Կարապետյանին։ Նշենք, որ Արշակ Կարապետյանը նշանակվել է որպես վարչապետի խորհրդական։ 

Միքայել Մինասյանի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին առաջարկել է ծառայություններ մատուցել։ Նա հայտնեց, որ մայիսի 23-ին Արշակ Կարապետյանը գաղտնի գործուղվել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաք. «Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում գործում է արտակարգ դրության ռեժիմ։ Եվ գեներալ Կարապետյանը չէր կարող մեկնել Հայաստանից և հատել Ռուսաստանի սահմանը որպես մասնավոր այց։ Ուրեմն՝ նա գնացել է որպես պետական պաշտոնյա, իսկ կառավարության կյանքում դրա մասին ոչինչ չկա, հետևաբար՝ նա գնացել է վարչապետի կամ գաղտնի հրամանով, կամ բանավոր հրամանով»։ 

Նրա ենթադրությամբ՝ Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին գործուղել է Վորոնեժ, որպեսզի նա բանակցի ՌԴ հատուկ ծառայությունների հետ, որ նրանք օգնեն Նիկոլ Փաշինյանին և իր ընտանիքին և ծածկադմփոց անեն մաքսանենգ ծխախոտի սկանդալը և չհարուցվի քրեական գործ։ 

Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր

Gepostet von Mikayel Minasyan am Samstag, 30. Mai 2020

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031