Ամերիկայի Միացյալ Նահանգները «դադարեցնում» է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ իր հարաբերությունները: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ նույն հայտարարության, այս կազմակերպության համար նախատեսված գումարները Վաշինգտոնը կօգտագործի աշխարհի այլ հատվածներում, որտեղ առկա է առողջապահության բնագավառում մեծ կարիք:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսին Թրամփն այս ամսվա սկզբին էր ուղարկել մի նամակ, որտեղ ասված էր, թե Միացյալ Նահանգները կարող է մշտապես ընդհատել կազմակերպության ֆինանսավորումը, «եթե միջազգային այս կառույցը եկող 30 օրերի ընթացքում չիրականացնի նկատելի բարեփոխումներ»:
ԱՄՆ-ն մինչ այժմ ԱՀԿ-ի գլխավոր ֆինանսավորողն էր, որն ամեն տարի այս կազմակերպությանն էր հատկացնում 400 միլիոն դոլար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում