Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունները խզելու մասին․ «Ամերիկայի ձայն»

Մայիս 30,2020 21:06

Ամերիկայի Միացյալ Նահանգները «դադարեցնում» է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ իր հարաբերությունները: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ նույն հայտարարության, այս կազմակերպության համար նախատեսված գումարները Վաշինգտոնը կօգտագործի աշխարհի այլ հատվածներում, որտեղ առկա է առողջապահության բնագավառում մեծ կարիք:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսին Թրամփն այս ամսվա սկզբին էր ուղարկել մի նամակ, որտեղ ասված էր, թե Միացյալ Նահանգները կարող է մշտապես ընդհատել կազմակերպության ֆինանսավորումը, «եթե միջազգային այս կառույցը եկող 30 օրերի ընթացքում չիրականացնի նկատելի բարեփոխումներ»:

ԱՄՆ-ն մինչ այժմ ԱՀԿ-ի գլխավոր ֆինանսավորողն էր, որն ամեն տարի այս կազմակերպությանն էր հատկացնում 400 միլիոն դոլար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031