Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Կառավարությունը որոշեց՝ ՀՀ-ում արտակարգ դրություն է մտցվում

Մարտ 16,2020 18:03

Այսօր կառավարության արտահերթ նիստում որոշվեց երկրում 30 օրով արտակարգ դրություն սահմանել՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման եւ ԱՀԿ-ի՝ պանդեմիա հայտարարելու, ինչպես նաեւ Էջմիածնում քաղաքում վիրուսի տարածման հետեւանքով առաջացած իրավիճակը:

ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մոտ մեկ ժամ ընդմիջումից հետո նախագծում որոշ շտկումներ կատարելուց հետո ներկայացրեց դրա փոփոխված տարբերակը՝ ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Ըստ նախագծի` ՀՀ անցակետով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների եւ նրանց ընտանիքների՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անդամների, պաշտոնական այցով ՀՀ ժամանող ՀՀ քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց եւ նրանց ուղեկցողների, ՀՀ-ում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

Անցակետով արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք են մուտք գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից), կամ մուտք գործելուց 14 օրյա ժամկետում գտնվել են այդ երկրներում,

բացառությամբ`
1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների համար.
2) այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը թույլատրվում է սույն կետով նախատեսված երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից) անձանց մուտք գործելը,
3) պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի:

Ցամաքային սահմանի անցակետով ՀՀ քաղաքացիների ելքն արգելվում է, բացառությամբ՝ ապրանքների փոխադրումը  իրականացնող անձանց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ գտավ նույնիսկ այս փոփոխված տարբերակում, մասնավորապես, վարչապետը նկատեց. «…պաշտոնական այցով ՀՀ ժամանող ՀՀ քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց…» եթե պաշտոնական այցով է, էլ ի՞նչ նշանակություն ունի՝ ՀՀ քաղաքացի է, թե՝ ոչ: Կամ գուցե  ՀՀ քաղաքացի չհանդիսացո՞ղ»:

Բադասյանը սկզբում չկողմնորոշվեց, սկզբում ասաց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող, հետո` Փաշինյանի մեկ այլ դիտարկումից հետո ասաց՝ մինչեւ ստորագրելը կշտկեն:

Փաշինյանը մեկ այլ սխալ էլ նկատեց՝ «…ՀՀ-ում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների…: Միմյանցը ո՞րն է»: Բադասյանն ասաց՝ սա էլ կվերաձեւակերպենք մինչեւ ստորագրումը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031