Հարգելի քաղաքացիներ,
Ապատեղեկատվության բացառման և հանրությանը պատշաճ իրազեկման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում:
Մեկուսացված անձնակազմի համար ընկերության միջոցներով կազմակերպված են կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ, կազմակերպված է երկուանգամյա սնունդի, խմելու և արտադրական կարիքների համար ջրի անսահման մատակարարում։ Մասնաշենքի բոլոր հարկերն ապահովված են ախտահանման համապատասխան լուծույթներով, իսկ անձնակազմը՝ դիմակների բավարար քանակով:
Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ՝ համատեղ վերահսկելով ամբողջ գործընթացը։
Խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաէրոնավիգացիայի աշխատակիցներին համագործակցության, իրենց ցուցաբերած արիության և իհարկե բարձր պատասխանատվության համար։
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=883572425418328&id=118681645240747&__xts__[0]=68.ARAT_L82ppANB48zNF2DvpCamwE6r-1PMSyqObd7YNW4eEaQhoUEN8pSua6AgbydHESI08aD1oXdAjsebgQdojrpJoQDA1YcFbEFBGrqdpPayelXDEVAJ200XpUZg-RKRupW1eC8jQEtdWDz1bvj2Rjv0zXNyVo3AdlTuN-uSQIBVzPno304QOISopWP2sICJeRSiN1mAhaS1eKY6YNtMmeANXV-674NOmK7epRpY5NB2lCTTsD4Ab348If5n0_zz271ZMxfHaHgsc4rzVKaMu2zr5p_rm-fgY_1VAD7EoQ4K4NrgxagtTdOs4veKgmOIvATcX6OiRo0UkWKKYo&__tn__=-R