Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գոռ Սարգսյանը` Արայիկ Հարությունյանին. «Քաղաքական շահերից ելնելո՞վ եք հրապարակում քրեական գործերը»

Նոյեմբեր 08,2019 16:37

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հեռացումը պահանջող նախաձեռնության եւ ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք անժամկետ նստացույց են հայտարարել, որն իրենց պայքարի գործիքներից մեկն է: «Բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով պայքարելու ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականին հասնելու համար: Ընթացքում իրադարձություններից կախված` մենք կհայտարարենք մեր հետագա գործողությունների մասին»,-հայտնեց նա ու հավելեց, որ թերեւս շաբաթ-կիրակի օրերին միայն նստացույցը կդադարեցնեն, քանի որ այդ օրերն աշխատանքային չեն, իսկ ընդհանրապես հետքայլի մասին չեն էլ մտածում:
Գոռ Սարգսյանից հետաքրքրվեցինք` չե՞ն վախենում սպառնալիքներից, մանավանդ նախարարն ասաց, որ իր համար բերված արկղերը լցնելու է քրեական գործերով ու հետ է ուղարկելու: «Նախարարի սպառնալիքից հետո մենք կոչ ենք արել նախարարին, որ եթե կան քրեական գործեր, որոնք ուզում է հրապարակել, ապա պատրաստ ենք իրեն ուղեկցել եւ այդ քրեական գործերն իր հետ միասին տանել համապատասխան մարմիններին եւ զբաղվել այդ գործերով»,-պատասխանեց դաշնակցական երիտասարդը:

«Մենք ոչնչով կաշկանդված չենք եւ ասում ենք, որ ՀՀ-ում բոլոր քաղաքացիներն անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, օրենքի առաջ պատասխանատու են: Այնպես որ, եթե կան գործեր՝ թող Արայիկ Հարությունյանը հրապարակի: Բայց այս ամենից նաեւ ուրիշ կարծիք է ձեւավորվում, երբ որ տարիուկես հետո հանկարծ իր ընդդիմախոսների կեցվածքից ելնելով` Արայիկ Հարությունյանը հայտնում է քրեական գործերի մասին, ստացվում է, որ իրենք պահոցներում ունեն քրեական գործեր եւ սպասում են հարմար առիթի, որ քաղաքական շահերից ելնելով հրապարակե՞ն: Այստեղ խնդիր կա:

Մենք կաշկանդված չենք ոչնչով, երիտասարդներ ենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք պահանջում են, որ Հայաստանում լինի ազգային, ազգակենտրոն, հայկական տրամաբանությունից ելնելով` առաջադեմ եւ զարգացած կրթություն»,-ասաց Գոռ Սարգսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930