Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ապաստան եմ խնդրում այլ երկրների ղեկավարներից. Ինձ ու ընտանիքին հալածում են իրավապահները՝ քողարկելու համար իրենց անգործությունը».  Լիլիթ Աղեկյան

Հոկտեմբեր 31,2019 22:00
harcaqqnel

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ԱԱԾ  պետի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանին

ՀՀ  գլխավոր դատախազ  Արթուր Դավթյանին

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ  Սասուն Խաչատրյանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ  Հայկ  Գրիգորյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

ՀՀ ԱԺ  մարդու իրավունքների  եւ հանրային հարցերի հանձնաժողովի

նախագահ  Նաիրա Զոհրաբյանին

             ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հաշվի առնելով այն  փաստը, որ ես՝ որպես հայրկիս գերեզմանի  անարգման քրեական գործով տուժող ճանաչված   անձ,  ժամանակին իմ ձեռքով, իմ ձեռքով, կրկնում եմ,  17.05.2019 թ. ժամը 12.00-ին   իմ կողմից կասկածվող անձի հետ ունեցած  հեռախոսային ձայնագրությունը տարել եմ  Շիրակի մարզի   դատախազություն՝ հսկող դատախազ  Օվսյանին, որն իր առանձնասենյակում   լսել է այն, սակայն՝ ցուցաբերելով, իմ գնահատմամբ,  հանցավոր անգործություն,  ոչ պրոֆեսիոնալիզմ, չի  հանձնարարել  այն կցել քրեական գործին,  ինչպես նաեւ այն, որ այդ նույն ձայնագրությունը  ես ներկայացրել  եմ  Ոստիկանության Շիրակի մարզային  վարչության պետին, որը  եւս իր առանձնասենյակում իմ հեռախոսից այն լսել է,  այդ  քրգոծով  իմ  կողմից կասկածվողի եւ  հարցաքննվածի հետ ունեցած  հեռախոսային զրույցի  մասին տեղեկացրել եմ  նաեւ ՀՀ քննչական   կոմիտեի   Շիրակի մարզային վարչության քննիչ Բիշարյանին, այժմ միջնորդում եմ՝ վերոնշյալ  իրավապահների նկատմամբ  սկսել լրջագույն  ծառայողական  քննություն՝պարզելու, թե ին՞չ պատճառով   երբ ես՝ տուժողս, իմ ձեռքով  ժամանակին տարել եմ այդ  ձայնագրությունը  իրավապահներին,  վերջինները  չեն վերցրել    ինձանից դա, չեն կցել քրգործին՝ակնհայտորեն ցուցաբերելով  հանցավոր անգործություն:ՈՐ՞Ն Է ԵՂԵԼ  ՆՐԱՆՑ ՆՄԱՆ ԿԵՐՊ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ: Ին՞չ շահագրգռվածություն են ունեցել  նրանք, երբ չեն վերցրել  այն ինձանից: Նրանք  սկսել են  այդ  ձայնագրությունով  հետաքրքրվել այն ժամանակ, երբ ես  շուրջ 3 ամիս մամուլով եւ ոչ միայն, բողոքել  եմ սրանց հանցավոր  անգործությունից՝ վկայակոչելով նրանց մասնագիտական անտարբերության, սույն քրգործին մատների արանքով նայելու, քրգործը  փաստացի աղբարկղ նետելու  փաստերը:  Այդ ձայնագրությունը չեմ պահպանել, քանզի եթե այն իրավապահներին  պետք  չէր 3  ամիս շարունակ,  ուրեմն, պահպանելն էլ անիմաստ էր:

2019 թվականի  հոկտեմբերի 28-ին, աշխատանքային օրվա  ավարտին մոտ,  մեր տուն է  գալիս Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Բիշարյանը ՝ ոստիկանության երեք  աշխատակիցների հետ  դատարանի որոշումը ձեռքին՝ մեր՝ քրգոծով  տուժող ճանաչվածներիս  բնակարանը խուզարկելու:  Ընդ որում, դատը  կայացել է փակ  եւ կայացվել է աղաղակող, աննախադեպ, արտառոց  որոշում՝խուզարկել  գործով տուժողի բնակարանն այն դեպքում, երբ այդ տուժողը հայտարարել է, որ  իր մոտ  եղած  եւ քրգոծի  հետ  առնչվող ձայնագրությունը, որը նա  արել է իր նախաձեռնությամբ, չի պահպանվել: Սա  ին՞չ ծաղր է, թ՞ե մասնագիտական անպիտանելիությունը  քողարկելու   նվաղ ու  ծիծաղի արժանի  փորձ: Այն  իրավապահները, որոնք ժամանակին ցուցաբերել են ոչարհեստավարժություն, հանցավոր ու  վերադասների կողմից չպատժված անգործություն, երբ ես իմ ձեռքով`  15.05.2019թ, 17.05.2019թ. եւ 18.05.2019թ.,    իրենց եմ  տարել-ներկայացրել քրգործին առնչվող  փաստը, այժմ անցել են հակահարձակման՝ թիրախավորելով ինձ՝ տուժողիս, որպեսզի  կոծկեն իրենց անփութությունն ու մասնագիտական բացթողումը: Իրենց թվու՞մ է, թե ես  իրենց, պայմանականորեն ասած, «պահոցը» պիտի հանդիսանայ՞ի եւ պետք է  ամիսներ շարունակ  պահեի իրենց կողմից անտեսված, անտարբերության մատնած, սակայն    քրգործի հետ առնչվող փաստ՞ը: Այ քեզ  աշխատաոճ, այ քեզ մասնագիտական որակ:

ԱՅԺՄ այս իրավապահները  ամեն հնար, ամեն  ճիգ ու ջանք  գործադրում են շտկելու  իրենց  աշխատանքային  եւ մասնագիտական ոչպրոֆեսիոնալիզմը, ուղղակի  հանցավոր անգործության դրսեւորումը: Արթանացել են այն ժամանակ, երբ  բողոք  եմ ներկայացրել այս ամենի մասին :Ավելին՝ սկսել են  հալածել ինձ  , հետապնդել:

  Մինչդեռ Շիրակի մարզը դատախազը , ինձ ուղղված պատասխանում ,բացահայտ գրել է, որ  «դատախազը   սույն դեպքում նյութեր ստանալու  լիազորություն չունի»: Պատկերացնու՞մ եք՝  լիազորություն չունի   կոնկրետ քրգոծի հետ առնչվող փաստը  տուժողի ձեռքից վերցնելու  եւ  ոչ էլ, ուշադրություն,  ԺԱՄԱՆԱԿԻՆ քննիչին հրահանգ տալու   այն վերցնել տուժողից:  Խնդրեմ, էլ ինչ անեն այս իրավապահները, որ  ապացուցեն ՝ապիկար են, ցուցաբերել  անտարբերություն:Սա , ի դեպ, առաջին փաստը  չէ:

Այդ պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել, վարել այս  քրգործը   եւ  այսպիսով տրորել, վիրավորել մեր ընտանիքի   պատիվը, արժանապատվությունը, հեղինակությունը, ինչպես նաեւ հանգուցյալ  հայրիկիս հիշատակը: Նրանց պատասխանատվության ենթարկելու իմ բոլոր դիմումներն ուղղված ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ հատուկ  քննչական ծառայության պետին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին նույնաբովանդակ,  կլիշեավորված  տեքստերով  մերժվել են: Ս՞ա է կոչվում նոր Հայաստանի իրավական  համակարգ: Այսպիսի իրավապահներին են տրվում, ցավոք,  մեդալներ, կոչումներ, «արդարադատության դասային»  աստիճաններ:

Ցայսօր, ըստ քննիչի պնդման,  նախաքննական մարմինը չունի սույն քրեական գործով կասկածյալներ՝ բացառությամբ այն մարդկանցից, որոնց անունները տվել եմ ես: Նշանակում է՝ քրեական գործի նախաքննությունը, որը  տեւում է 2.5 տարի փաստացի ձախողված է, չկան կասկածյալներ, չկան վարկածներ  այդ ստորագույն արարքը գործելու դրդապատճառների վերաբերյալ: Փոխարենը,  վերոնշյալ  իրավապահները, մոլագարի պես, թիրախավորել են մեր ՝տուժողիս, ընտանիքը՝ է՜լ  հարցաքննություններ, է՜լ  բերման ենթարկելու  որոշումներ, է՜լ այդ ձայնագրությունն (որը չեմ պահպանել, երբ պարզ դարձավ , որ իրավապահներին այն չի հետաքրքրում) առգրավելու որոշում, է՜լ   դատարանի որոշմամբ  մեր բնակարանը խուզարկելու ստորացուցիչ  նախաձեռնություն:

Ու այսքանից հետո  պարզ չի դառնում, թե ինչ՞ու այդ նույն ջանասիրությամբ, հետեւողականությամբ այդ նույն  հսկող դատախազ Օվսյանը, այդ նույն քննիչ Բիշարյանը,Շիրակի մարզի ոստիկանությունը չեն փորձում պատին ծեփել, ծնոտին իջնել, ասֆալտի փռել նրանց, ովքեր     գերեզման են   անարգել՝փաստացի կոծկելով նրանց: Ինչո՞ւ  նույն մոլերանդությամբ չեն որոնում  այն գործիքը կամ տեխնիկական միջոցները , որոնցով  միտումնավոր վնասվել է գերեզմանի  պարիսպը: Ի  դեպ, նույնիսկ   այդ  գործիքի որոնման, ինչպես նաեւ գերեզմանի տարածքի զննության,  քննչական խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին  միջնորդությունները ես՝տուժողս  եմ, ներկայացրել: Այդ դիպլոմավոր իրավապահների մտքից  անգամ չի անցել դա անելու:

Ցայսօր  էլ չգիտեմ՝  երբ՝ ո՞ր օրը եւ ժամին, ին՞չ պատճառով է լուծարվել այդ բուտաֆորիկ  քննչական խումբը, որը  ստեղծվեց զուտ իմ բերանը  փակելու, ոչ թե  քրգործը  բացահայտելու համար:Իմ բազմաթիվ հարցումները  կոնկրետ   այս տվյալները ճշտելու վերաբերյալ միտումնավոր թողնվում են անպատասխան:

Ուղղակի ծաղր է,որ 2.5 տարվա ընթացքում նախաքննությունը չունի իր   կասկածյալները: Ու փոխանակ իրավապահները սրանով զբաղվեն,  դարից երկար ձգվող  նախաքննության  ընթացքում երկու  անգամ կասեցնում են քննությունը, թիրախավորում ինձ ու իմ ընտանիքը՝ ոստիկանադատախազաքննչական տեռորի ենթարկելով մեզ: Փոխարենը տարվող  ձեւական  նախաքննությամբ  ազատություն են շնորհել հանցագործներին: Ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվում այս՝ օրենքը անտեսած, քրգործի նկատմամբ  հանցավոր անգործություն  ցուցաբերած  իրավապահների նկատմամբ:  Ի դեպ, երեք անգամ դիմել եմ վարույթն իրականացնող մարմնին իմ եւ իմ ընտանիքի  անվտանգությունն ապահովելու հարցով: Չեմ ստացել  որեւէ պատասխան այդ կառույցից, ուղղակի չեն պատասխանել:

Այս փաստերի մասին բազմիցս  եմ գրել բոլորիդ: Սակայն,  մեր երկում իրավապահների  վակխանալիայի փակ շղթա է ստեղծվել, որի անունը, ցավոք,  Նիկոլը Փաշինյանը  դրել է «իր օջախը»:

Հերթական անգամ դիմելով ձեզ բոլորիդ՝ ուղիղ ասում եմ՝  պատժեք եւ ծառայողական քննություն  սկսեք  վերոնշյալ   իրավապահների նկատմամբ:Նրանց աշխատաոճը, վարքագիծը վիրավորանք է,հալածանք ու  խոշտանգում է մեր ընտանիքի նկատմամբ: Սա մարդու իրավունքների բացահայտ  ու  կոպտագույն խախտում է, ծաղր, ծանակ, խոշտանգում,  որը չի պատժվում ոչ մեկի  կողմից:

Պարոն վարչապետ, Դուք  մի  անգամ  ԱԺ  Ձեր ելույթում  ճիշտ ասացիք՝ «բա խոշտանգումը անպայման եղունգ քաշելով չի լինում»: Սա հենց այդ  դեպքն է, սակայն Ձեր ղեկավարած Հայաստանում «եղունգ քաշելու»  ձեւով դեռեւս խոշտանգում են մեր ընտանիքը: Եթե սա է նոր Հայաստանը, ապա  այս Հայաստանում մենք անելիք չունենք:Ցավոք, իմ հայրենիքում  դեռեւս գերակայում  են   մի խումբ  գողեր, անառակներ,  թալանչիներ, կոռումպացվածներ, ոչպրոֆեսիոնալ , անպատասխանատու իրավապահներ:

Դեռեւս  ՀՀ քաղաքացի   եւ   իրավապահների անարխիայի դեմ  պայքարող՝

Լիլիթ Աղեկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031