Լրահոս
Օրվա լրահոսը

«Կներեք, այստեղ ոնց որ թե ըստ Վիտալի Բալասանյանի, մենք բանակ չենք ունեցել». Անդրանիկ Քոչարյանի պատասխանը՝ Վիտալի Բալասանյանին

Հոկտեմբեր 17,2019 13:36

«Վիտալի Բալասանյանի ասուլիսներին շատ ուշադրություն մի դարձրեք, մարդն արեց ինչ-որ հարցադրումներ, ինչ-որ շեշտադրումներ: Ամեն օր մեր երկրի կյանքը ոնց որ թե պտտվում է Վիտալի Բալասանյանի հնչեցրած անհեթեթ օրակարգի շուրջ»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին:

Բալասանյանին հետաքրքրում էր՝ կանչելո՞ւ են իրեն ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, թե՞ ոչ: Քոչարյանն ասաց. «Չենք կանչելու միայն այն պարզ պատճառով, որ Վիտալի Բալասանյանը ապրիլյան դեպքերի ժամանակ որեւէ իրավասություն չէր կարող ունենալ, որովհետեւ ինքը չի գտնվել զինված ուժերի կառավարման համակարգում: Ինքը զորացրված է եղել վաղուց, եւ իր պաշտոնավարումը հետագայում է ստացել՝ ապրիլյան դեպքերից հետո: Այնպես որ, այն, ինչ ներկայացվում էր, բոլորն են գնացել՝ աջակցելու մեր առաջնագծի զինվորներին, նաեւ Վիտալի Բալասանյանը, նաեւ ազատամարտի մասնակից, արդեն տարիքն իրենց վրա եղած բազմաթիվ մարդիկ եւ որեւէ մեկը դրանից չի դարձրել հերոսապատման ինչ-որ նոր դրվագներ: Վիտալի Բալասանյանը նկարագրել էր մի դրվագ, որտեղ նա, ըստ էության, իմ պատկերացմամբ, քանի որ ես բանակի ձեւավորման  ակունքներում եղած մարդ եմ, չեմ պատկերացնում՝ ո՞նց պետք է բանակի կառույցից դուրս եղած մարդը հրամաններ իջեցնի բանակային կառույցներին ու այդ հրամանները կատարվեն: Այդ դեպքում հարց է առաջանում՝ բա կորպուսի հրամանատարն ինչո՞վ էր զբաղված, ո՞նց կարող է: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է ասի՝ գնացի ասեցի՝ տարեք էս կողմ, այս հրետանին հանեն, ուղղությունը վերցրեք, կրակեք: Կներեք, այստեղ ոնց որ թե ըստ Վիտալի Բալասանյանի, մենք բանակ չենք ունեցել: Նախկին զինվորականը չի կարող գործող զինվորականի պարտականությունները կատարել, նա կարող է իր խորհուրդներով աջակցել: Էն, ինչ նկարագրում էր Վիտալի Բալասանյանը՝ գնացի, հրետանին հրամայեցի հանեն, տանեն, կրակեն՝ նման բան չի կարա լինի: Դրանից հետո թե Վիտալի Բալասանյանը ինչեր է ասում՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում»:

Հարցին՝ այդ դեպքո՞ւմ էլ անհրաժեշտություն չի առաջանում նրան կանչել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը առաջացավ, երբ նախկինում ընդդիմադիր շատ հայտնի քաղաքական գործիչներից մեկն ասաց, թե ապրիլյան դեպքերի հետ կապված Վիտալի Բալասանյանին պետք է տալ երկրորդ հերոսի կոչումը. «Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞ր հերոսության համար: Եթե դա կապվում է ապրիլյան դեպքերի հետ, ես հանձնաժողովին առաջարկել եմ, որ եթե ինչ-որ հերոսապատում կա, որը մութ է մնացել, չի վերլուծվել, կանչենք հանձնաժողով: Բայց ինքը ոնց որ թե ասել է, որ չի պատրաստվում նաւ իրավական հարթության մեջ, եթե իրեն հարցեր են ուղղելու ՀՔԾ-ից եւ այլն, ինքը չի պատրաստվում գալ, որովհետեւ ինքը հանդիսանում է Արցախի հանրապետության  քաղաքացի: Ես դա լավ չհասկացա: Այդ դրվագը ոնց որ թե շահարկման տեղ է տվել, կկանչենք հանձնաժողով, եթե դրա կարիքը ինքը զգա թող գա, եթե չգա, հանձնաժողովը հարցերը կտա ՊԲ ղեկավարությանը՝ այդպիսի բան հնարավո՞ր է որ եղած լինի, եթե եղած լինի՝ դա նշանակում է, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունեցել այն ժամանակվա ՊԲ կառավարման մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031