Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանցիներին վրդովեցրել է Կոնստանտին Զատուլինի այցն Արցախ

Հոկտեմբեր 14,2019 16:39

Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանցիները նամակ-բողոք են հղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝  Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի Արցախ այցի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը:

Հիշեցնենք, որ Զատուլինը, որը հոկտեմբերի 11-ին ելույթ է ունեցել Արցախի բարեկամների համաժողովում, մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը, որպես պետություն, թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում :

Մերձմոսկվայի ադրբեջանական համայնքին վրդովեցրել է Զատուլինի հայտարարությունը, նրանց հետաքրքրում է՝ ինչ է նշանակում, «արցախյան հակամարտության անարդար լուծում», ում հրավերով է Զատուլինը մասնակցել ֆորումին, որ կազմակերպության անունից: «Արդյոք Զատուլինի բոլոր հայտարարությունները՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, համընկնում են Ռուասաստանի Դաշնության կամ Պետդումայի ղեկավարության տեսակետին»,-ասվում է ադրբեջանցիների նամակում:

Ադրբեջանցիները  Պետդումայի ղեկավարությունից պահանջում են արգելել Զատուլինին ելույթներ ունենալ Ռուսաստանի սահմաններից դուրս և բարձրացնել պաշտոնից հեռացնելու հարցը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031