Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Պետրոսյանը և Էդուարդ Համբարձումյանը դուրս են գալիս ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կազմից. բաց նամակ

Հոկտեմբեր 11,2019 18:17

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն նախարար,

Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թ. նոյեմբերի 12-ին N 1512-Ա որոշումով ստեղծվեց ԵՊԲՀ հիմնադրամի 32 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդը:

Այսպիսով, 32-ից 16 անդամները ներկայացվեցին ՀՀ կառավարության կողմից, իսկ 16-ին ներկայացրել էր ԵՊԲՀ-ի ղեկավարությունը: Եվ, եթե կառավարության կողմից ներկայացված անդամները տարբեր գերատեսչություներից, բուժկենտրոններից անձեր էին, երբեմն դրանից առաջ իրար  անծանոթ, ապա ԵՊԲՀ-ի  8 հոգին պրոֆեսորա-դասախոսական կազմից և 8-ը` ուսանողներ էին, հետագայում պարզվեց, որ 8 ուսանողներից 6-ը հանդիսանում են փաստացի ԵՊԲՀ աշխատակիցներ և, իհարկե, նրանք բոլորը հանդիսանալով ԵՊԲՀ-ի աշխատակիցներ, անմիջական կախվածության մեջ էին գտնվում ԵՊԲՀ-ի ռեկտորից:

Առաջին նիստից առաջ արդեն սկսվեցին տարածվել լուրեր, որ ԵՊԲՀ ռեկտոր Ա.Մուրադյանը տեսնում է նախագահի տեղում երգիչ-կոմպոզիտոր Վահան Արծրունուն, որի կապը բժշկության հետ այն էր, որ նա տարիներ առաջ ավարտել էր ԵՊԲՀ ինստիտուտը և որպես բժիշկ ծառայել սովետական բանակում: Բայց հիմնական փաստարկը կայանում էր նրանում, որ Վ.Արծրունին հանդիսանում է իբր ԵՊԲՀ-ի հիմնադիրներից մեկի` Վահան Արծրունու ծոռը:

Այդ կապակցությամբ  համացանցում ծավալվեց բանավեճ, թե ինչու այդպիսի կարևորություն ունեցող խորհուրդը պետք է ղեկավարվի ոլորտից այդքան հեռու կանգնած անձի կողմից, և խորհրդի անդամներից մի քանիսը առաջարկեցին իրենց կարծիքով ավելի այդ դիրքին համապատասխանող թեկնածուի:

Հարգելի պարոն նախարար, այն ինչ տեղի ունեցավ անդրանիկ նիստին, ցրեց բոլոր կասկածները, որ մենք գործ ունենք արհեստավարժորեն ստեղծված խորհրդի հետ, որը չի կարող ընդունել ոչ մի որոշում, առանց ռեկտոր Ա.Մուրադյանի համաձայնության: Ամբողջ նիստը հեռարձակվել է ուղիղ եթերով և տեսագրությունները հասանելի են: Հետագա զարգացումները միայն հաստատեցին մեզ այդ կարծիքի մեջ:

ՀՀ օրենսդրությամբ ԲՈւՀ-երի հոգաբարձուների խորհուրդը հանդիսանում է այդ ԲՈւՀ-ի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը, որի իրավասություններից է  ԲՈւՀ-ի  ռազմավարական ծրագրերի հաստատումը, բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը, ինչպես նաև ռեկտորի ընտրության և պաշտոնից ազատման հարցերը:  Ակնհայտ է, որ ԵՊԲՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` իր ներկա կազմով չի  կարող կատարել իր վրա դրված ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործառույթները առկա շահերի բախման պայմաններում: Ուստի, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջարկում ենք քննարկել նոր խորհուրդ ձևավորելու գործընթացի կազմակերպման հարցերը:

Խնդրում ենք Ձեզ այս նամակը դիտարկել նաև որպես ստորագրած անձանց կողմից դիմում` ներկա հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու վերաբերյալ:

 

Դավիթ Պետրոսյան

Էդուարդ Համբարձումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031