Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լյուբան ու Ֆեդիկը՝ 10-րդ դարի հայ եկեղեցու պատերին

Հոկտեմբեր 07,2019 14:00

Լուսանկարներում Կոտայքի մարզում Արզական գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը հայտնի է նաեւ Նեղուցի վանք անվանմամբ: Թեեւ այս գեղեցկագույն վանքը լքված է, ավերակ դարձած, սակայն այցելուների պակաս չկա:

Բլրի վրա կառուցված այս վանքը թվագրվում է 10-11 դարերին, եւ չնայած իր կիսավեր վիճակին, այստեղ ուխտագնացություններ են լինում, շատ զբոսաշրջիկներ են այցելում: Դեռ մուտքին չհասած, այս կոթողով կարելի է հիանալ, բայց հենց մուտքի մոտ պատերին «Գագո», «Լյուբա», «Ֆեդիկ» գրառումները ոչ այն է՝ հիասթափեցնում են, ոչ այն է՝ զայրացնում: Վանքը գործող չէ, հոգեւոր ծառայող չունի, հավանաբար այդ պատճառով էլ, ով հասնում է՝ իր սիրելիի, ծնողների ու անհայտների անունները «դաջում» է պատերին, ու բոլոր պատերին: Ընդ որում, այդ անուններն ու գրառումները այնպիսի հատվածներում են, որ հատուկ ջանքեր են հարկավոր. պատերի շատ բարձր հատվածներում: Այսպիսով անարգում են պատմական կոթողը, սա ուղղակի վանդալիզմ է:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031