Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին

Սեպտեմբեր 14,2019 10:15

Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց՝ կառուցվել է առանց շինթույլտվության:

«Անի-97» ընկերությունը դիմել է դատարան եւ առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Անի-97» ընկերության սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ Արամ Օհանյանը:

Փաստաբանն ասաց, որ այսպիսով հիմք է ստեղծվում նաեւ սեփականատիրոջ համար` քաղաքապետարանի դեմ վնասի փոխհատուցման հայց ներկայացնելու: Ըստ մասնագետների, փոխհատուցման չափը կարող է գերազանցել 100 միլիոն դրամը: Քանդված շենքի սեփականատերը դեռ մտածում է` դիմե՞լ փոխհատուցման հայցով դատարան, թե` ոչ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14․09․19 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. տիգրան says:

    Հարգելի «Առավոտ», Ձեր գրությունը հավատք չի ներշնչում, հավելյալ փաստեր են պետք, դատարանի վճիռ, դատալեքս և այլն:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      ներկայացնում ենք իմ մատմանշած դատական ակտի եզրափակիչ մասը.

      Ամբողջ վճիռը 23 էջ է

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
      ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

      Վարչական գործ թիվ ՎԴ/10829/05/18

      Վ Ճ Ի Ռ
      ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      <> հունիսի 2019 թվական ք.Երևան

      Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝
      նախագահությամբ՝ դատավոր Արթուր Ավագյանի,
      քարտուղարությամբ՝ Նելլի Հովակիմյանի, Անի Առաքելյանի,
      մասնակցությամբ՝ <> ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ահարոնյանի (վարորդական վկայական թիվ RB179848), հայցվորի ներկայացուցիչ Արմեն Օհանյանի (ՀՀ փաստաբանների պալատի վկայական թիվ 947, հիմք՝ <> ՍՊԸ-ի տնօրենի 29.10.2018 թվականի լիազորագիր),
      պատասխանողի ներկայացուցիչ Հայկուհի Բաղդասարյանի (նույնականացման քարտ թիվ 008931560, հիմք՝ Երևանի քաղաքապետի 04.02.2019 թվականի լիազորագիր),

      դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի <> ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 29.10.2018 թվականի <> թիվ 3345-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին

      Վ Ճ Ռ Ե Ց

      1. <> ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի բավարարել.
      անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.10.2018 թվականի <> թիվ 3345-Ա որոշումը:
      2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ <> ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
      3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
      4. Սույն վճիռը` դատական ծախսի մասով, կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

      ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30