Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հույս ունի, որ Վրաստանի նոր կառավարությունն առաջիկա տասն օրվա ընթացքում կձեւավորվի եւ իր համար հստակ կլինի աշխատանքի դաշտը: Այդ մասին դեսպանն ասաց խորհրդարանում` Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի բաց հատվածում: Տեղեկացնենք, որ դեսպանների հետ քննարկումները նաեւ փակ ձևաչափ էին ենթադրում, որին լրագրողները չէին մասնակցում:
Հիշեցնենք, երեկ Վրաստանի վարչապետը հրաժարական էր տվել:
«Մեր վարչապետը ընկերություն անել գիտի»,- հայտարարեց Ռուբեն Սադոյանը` հավելելով, որ ՀՀ վարչապետը Վրաստանի նախկին վարչապետի հետ ընկերական հարաբերություններ ուներ, իսկ անձնական հարաբերությունները մեծ դեր են խաղում: «Նորի հետ էլ կընկերանա»,- հույս ունի Ռուբեն Սադոյանը:
Ի դեպ, նա պնդեց իր դիրքորոշումը, որ աբսուրդ է դեսպանների միջոցով առեւտրաշրջանառությունը զարգացնելու պլաններ կազմել`21-րդ դարում, ինտերնետի դարում:
Կարդացեք նաև
Միքայել Մելքումյանը հեգնեց. «Աբսուրդ է, դա թե` չէ, ձեր նախարարն է ասում»: Հիշեցնենք, այդ մասին Զոհրաբ Մնացականյանը խոսել էր վերջերս, դեսպանների հավաքի ժամանակ:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ հավելեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ԱԳՆ-ն սերտ համագործակցում են`քննարկում են տարբերակները, թե ինչպե՞ս կարելի է դեսպաններին ներգրավել տնտեսական կապերի ակտիվացման գործում: Նա ասաց, որ վերջնական տարբերակը մոտ ժամանակներս պատրաստ կլինի:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ