Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է կապել երեխայի բերանը, նետել աղբանոց ու վրան աղբ լցրել․ մանրամասներ մոր ցուցմունքից

Օգոստոս 31,2019 23:56

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին որոշակի մանրամասներ հաղորդեց Գյումրու Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում հայտնաբերված մեկ տարեկան աղջիկ երեխայի սպանության մասին։

Դատախազն ասաց, որ իր հանձնարարությամբ հարուցվել  է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելը և նույն հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով հանձարարել  է ձերբակալել երեխայի մորը։

«Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մայրն է կապել երեխայի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով, բերանի հատվածում մտցրել է շոր, նետել է աղբանոց՝ վրան լցնելով աղբ։ Եվ պատճառաբանել է, որ նշված արարքը կատարել է՝ գտնվելով  սոցիալապես վատ վիճակում, երեխային չկարողանալով կերակրել», -ասաց դատախազը։  Դեպքը  տեղի է ունեցել  երեկ ուշ երեկոյան՝  ժամը  23․00-ի սահմաններում։

Մայրը նշել է նաև, որ մեկ ամիս առաջ է բաժանվել ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդուց, աշխատանք չունի, Գյումրու Ճերմակ հիվանդանոցի մոտակայքում բնակվում է վարձով։ Նա առողջական խնդիրներ կարծես  չունի, համենայնդեպս հաշվառված չէ հոգեկան առողջության կենտրոնում։

Երեխան սեպտեմբերի 27-ին դառնալու էր մեկ տարեկան։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031