Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի ՀՊՏՀ ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ՝ գիտխորհրդի կողմից՝ իրեն որպես պրոֆեսոր լսարան մտնելու եւ դասավանդելու հնարավորությունից զրկելը:
«Ես հարգում եմ անմեղության կանխավարկածը և ոչ ոքի չեմ ուզում մեղադրել դավադրության մեջ, հետևաբար ընդամենը կարող եմ ասել, որ արվածն անհասկանալի և անընդունելի է ինձ համար»,-ասաց պարոն Հայրապետյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ