Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երբ մասիվցիները խնդրել են՝ իրենց օգնության հասնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը, վերջինս Կենտրոնի երկրապահ կամավորական միության նախկին պետերից երկու հոգու ապտակել է. «Ժողովուրդ»

Օգոստոս 27,2019 12:19

Հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը։ Սակայն նախաքննական մարմինը չէր հայտնել ամենագլխավորի մասին, թե ովքեր են պատվիրատուները։

«Ժողովուրդ» օրաթերթին սպանության պատվիրատուներից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, այս տարվա հուլիսի 19-ին գրել էինք, որ իրավապահները սպանության մի վարկած են քննում, մասնավորապես այն, որ այս տարի Մասիվի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի։ Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ խառնվելով երկու խմբերի բաժանված երիտասարդների կռվին՝ «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»։

Մոտ երկու ամիս իրավապահների կողմից տարվող քննությամբ, ինչպես նաեւ ձեռք բերված տեղեկությունների եւ ապացույցների հիման վրա՝ իրավապահները հանգել են եզրակացության, որ հենց այս դեպքն էլ եղել է պատճառ, որ Անդրանիկ Հարությունյանին սպանեն։ Մասնավորապես, Մասիվի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ առաջացած տարաձայնության ժամանակ, երբ մասիվցիները խնդրել են՝ իրենց օգնության հասնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը, վերջինս Կենտրոնի երկրապահ կամավորական միության նախկին պետերից երկու հոգու ապտակել է։ Հիմա, պարզվում է, նախկին ԵԿՄ անդամները ապտակը կուլ չեն տվել եւ որոշել են պատասխան հարձակմամբ հարցերը լուծել։ Եւ, ըստ նախնական վարկածի, նրանք էլ կազմակերպել են Անդրանիկ Հարությունյանի սպանությունը։

Նկատենք, որ իրավապահները պատվիրատուների անունները եւ գործողությունների մասին բավարար տեղեկություններ ունեն, սակայն դեռեւս կոնկրետ քայլերի չեն դիմում՝ սպասելով գործով ձերբակալված 50-ամյա օժանդակողի ցուցմունքին։ Ըստ էության, վերջինիս ցուցմունքից շատ բան է կախված, որպեսզի սպանության պատվիրատուներին սկսեն հերթով ձերբակալել։

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանությանն օժանդակող 50-ամյա տղամարդը ցուցմունք չի տալիս, իսկ, ահա, ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը, որը սպանել է Անդրանիկ Հարությունյանին, հետախուզվում է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031