Հաղորդում տված Վահե Պարազյանը չեչենների հետ միասին հայի է առեւանգել
2016 թվականի աշնանը փաստաբան Օլեգ Կորեննոյին դիմել էր գործարար Մարգարյանը` շորթման նպատակով իրեն առևանգելու փաստով քրեական գործ հարուցելու խնդրանքով: Մարգարյանի խոսքով ֆիզիկական ուժի կիրառմամբ իր առևանգումը կազմակերպվել էր Վահե Փարազյանի նախաձեռնությամբ 2015 թվականի ամռանը:
Փաստաբան Օլեգ Կորեննոյը, ում դիմել էր հայ գործարարը խորհրդատվություն ստանալու նպատակով, «ՌուսԱրմԻնֆո»-ի լրագրողին պատմեց առևանգման, շորթման և սպառնալիքների բոեվիկ հիշեցնող ողբերգական պատմությունը, որը բնորոշ էր 90-ականների սկզբում կատարվող անօրինական հանցագործությունները:
«2015 թվականի հունիսի 29-ին Կալուգայում երեք անձից բաղկացած խումբը Վահե Փարազյանի նախաձեռնությամբ առևանգել է Մարգարյանին, նրան ծեծի ենթարկել և ուղարկել Մոսկվա», – պատմեց Կորեննոյը: Ըստ փաստաբանի` Մոսկվայում Մարգարյանին փոխանցել են Փարազյանին, որը իր մարդկանց հետ (ենթադրաբար հայերի և չեչենների), ֆիզիկակական ուժ գործադրելով և պատժի սպառնալիքով, մեքենայով հասցրել են մայրաքաղաքի արդյունաբերական գոտի, որտեղ մի քանի ժամ ծեծի են ենթարկել, մեծ գումար պահանջել: Ավելի ուշ դատաբժշկական փորձաքննությամբ գրանցվել են ծեծի հետքեր, դեմքի հատվածում բազմաթիվ հեմատոմաներ, վերինծնոտային, կողոսկրային հատվածների կոտրվածքներ և վնասվածքներ: Չնայած ծանր հանցագործությունը վկայող բոլոր փաստերին՝ Վահե Փարազյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել է միայն 2016 թվականի նոյեմբերին (ՌԴ ՔՕ «Շահադիտական մղումներից ելնելով մի խումբ անձանց կողմից ուժի կիրառմամբ մարդու առևանգում» և «Խոշոր չափերի գույք ստանալու նպատակով շորթում» հոդվածներով)` Մարգարյանի առևանգումից մեկ ու կես տարի անց:
Ի պատասխան «ՌուսԱրմԻնֆո»-ի հարցին, թե ինչու էր քրեական գործը հուրուցվել նման ուշացումով` Կորեննոյը ենթադրում է, որ առևանգման ակնհայտ փաստով քրեական գործի հարուցման ձգձգման փաստը չէր կարող տեղի չունենալ մեղադրվողի հոր` Աշոտ Փարազյանի գործում ակնհայտ մասնակցությամբ:
Վահե Փարազյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո նախաքննությունը ընթանում է ևս «բացերով»: 2016 թվականի նոյեմբերի վերջին կրտսեր Փարազյանը ձերբակալվել էր և կալանավորվել, բայց 2018 թվականի ապրիլին կասկածյալի նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր գրավի` նախաքննության փուլում կալանքի տակ գտնվելու հնարավորին ժամկետը լրանալու կապակցությամբ:
Կորեննոյը հաղորդեց նաև, որ նախաքննության ընթացքում Վահե Փարազյանի որակավորումը փոփոխվել էր այլ` ավելի մեղմ հոդվածներով «Մի շարք անձանց կողմից բռնության կիրառմամբ կյանքին սպառնացող ազատության անօրինական զրկում» և «Բռնություն գործադրելով կամայականություն»: Ի վերջո` 2019 թվականի հուլիսի սկզբին Փարազյանի նկատմամբ հարուցված գործը մտավ դատարան, որը պարտադրեց նրան առաջին իսկ պահանջով վերադառնալ Ռուսաստան:
Առևանգման նախապատմությունից հայտնի է, որ Մարգարյանը աշխատել է Վահե Փարազյանի հոր` Աշոտ Փարազյանի հետ, որոնք համատեղ Կալուգայում ղեկավարել են մի շարք կազմակերպություններ: Որոշ ժամանակ անց գործընկերների միջև վեճ է ծագում, որի հետևանքով նախկինում մտերիմ երկու գործարարների միջև հարաբերությունները դադարում են: Սեփական նախաձեռնությամբ, թե իր հոր նախաձեռնությամբ Վահեն ձեռնամուխ է լինում լուծել վեճը «ավազակային» միջոցներով` սպառնալով Մարգարյանին:
Գործին մոտ աղբյուրներից «ՌուսԱրմԻնֆո»-ին հաջողվեց պարզել, որ կատարվածը Փարազյանի հետ կապված առաջին միջադեպը չէ: 2016 թվականին Աշոտ Փարազյանը աշխատել է «Տաշիր» ընկերությունների խմբում, որտեղից նա խայտառակությամբ հեռացվել է` ընկերության կապալառուների հետ խոշոր գումարներով կոռուպցիոն սխեմաների կազմակերպման համար:
Ներկա պահին նախաքննության տակ գտնվող Փարազյանը կրկին հայտվել է քրեական պատմության կենտրոնում, եւ այս անգամ փաստաբան Կորեննոյի կարծիքով նա օգտագործում է իր բանտային փորձը և փորձել է ներկայանալ որպես զոհ: Դիմելով հայկական ԶԼՄ-ների օգնությանը և տարածելով ակնհայտ սխալ տեղեկատվություն, նա թաքցրել է Ռուսաստանում իր նկատմամբ հարուցված քրեական գործի փաստը: Փարազյանի ներկայացմամբ ռեֆլեկտիվ արդյունքը ենթադրում է, որ Նարեկ Կարապետյանն իր անվտանգության աշխատակիցների հետ միասին հուլիսի սկզբին Երևանում նրան ծեծի են ենթարկել և պահանջել Արցախում գործող բարեգործական հիմնադրամին փոխանցել 10 մլն եվրո:
Ի վերջո Փարազյանին հաջողվեց հասնել նրան, որ Հայաստանի Քննչական Վարչությունը գործ հարուցի Նարեկ Կարապետյանին նկատմամբ` շորթման մեղադրանքով:
Փաստաբան Կորեննոյը համարում է, որ համաձայն Փարազյանի` զոհի կերպարի ստեղծումը արդյունավետ միջոց է 2015 թվականին կատարվածի համար ավելի մեղմ պատիժ ստանալու համար: