Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ՝ լիարժեք իրավունքներով

Հունիս 26,2019 20:19

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների 116 «կողմ» և 62 դեմ  հարաբերակցությամբ ընդունեց  ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամների հավատարմագրերի հետ կապված փաստաթուղթը:

Սա նշանակում է, որ ռուսական պատվիրակությունը վերադառնում է ԵԽԽՎ՝ իր լիարժեք իրավունքներով: Վերականգնվեցին ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունները: Բոլոր այն առաջարկությունները, թե փաստաթղթում պետք է կետեր ավելացնել, որ ռուսները ոչ լիարժեք ձայնի իրավունքով վերադառնան, չընդունվեցին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Ստրասբուրգում քննարկվեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամների հավատարմագրերը վիճարկող փաստաթուղթը:

Մինչ քվեարկությունը՝ բավականին կոշտ ելույթներ հնչեցին Վեհաժողովում, որտեղ հայտարարվում էր, թե Ռուսաստանը հանցագործություն է գործել, ուստի պետք է պատասխանատվության ենթարկվի: Հիմնականում այսպիսի ելույթներ էին ունենում ուկրաինական պատվիրակության անդամները: Իսկ ռուս պատվիրակները հայտարարում էին, որ իրենք պատրաստ են մոնիտորինգի, պատրաստ են ընդունել մոնիտորինգային խմբի անդամներին Ռուսաստանում և պատրաստ են պաշտպանել ռուս քաղաքացիների իրավունքները:

Պարբերաբար հնչում էին հայտարարություններ՝ Ռուսաստանը հանցագործություն է գործել, շրջափակել է Ղրիմը և պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Այդուհանդերձ, քվեարկության արդյունքներով, ՌԴ պատվիրակությունը վերադարձավ ԵԽԽՎ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930