Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 մլն դոլարի, երեք օրվա ընթացքում այն ավելացել է 40 մլն դոլարով

Հունիս 22,2019 13:21

«ԿԲ-ից տեղեկացա, որ այս տարի պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 մլն դոլարի, երեք օրվա ընթացքում այն 40 մլն դոլարով ավելացել է»,-այսօր Դիլիջանում «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ ՀՀ-ում փող է պտտվում, տնտեսության արյունատար անոթները բացվել են. «Եվ մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ, որ  դրամաշրջանառությունը, տնտեսաշրջանառությունն ավելի ակտիվանա: Այստեղ կարեւորը դրամը չէ, աշխատանքն է, ստեղծագործությունն է, ինքներս մեզ հավատալն է, մեր երկրին, ապագային, տաղանդին հավատալը»:
Վարչապետը համոզմունք հայտնեց,  որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է եւ Հայաստանում չկա մարդ, որը տաղանդավոր չլինի. «Մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց օգնելն է, քաջալերելն է, որ հավատան իրենց տաղանդին, այն պահից, հենց հավատացին իրենց տաղանդին, նրանց այլեւս ոչ ոք չի կանգնեցնի, նույնիսկ կառավարությունը»:

Անդրադառնալով խոշոր բիզնեսին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սովորաբար տնտեսության զարգացում ասելով՝ նկատի են ունենում խոշոր բիզնեսը, խոշոր կապիտալը.  «Իհարկե, դժվար է թերագնահատել խոշորի դերը տնտեսության զարգացման գործում, բայց ՀՀ-ում, այսպես թե այնպես, խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերը կլուծի,  կառավարությունը շահագրգռված է, որ հաջողություն ունենա, բայց մեր խնդիրն այն է, որ ձեւավորվեն նոր խոշոր բիզնեսներ, մարդիկ տեսնեն այդ ճանապարհը, որ զրոյից կարող են բարձրանալ այնքան, ինչքան ուզեն»:

Փաշինյանի խոսքով՝ պետք է դրանով նաեւ  արտերկրին ներդրումների համար ցույց տալ, որ ՀՀ-ն տաղանդավոր մարդկանց երկիր է. «Պետք է աջակցել այսպիսի մարդկանց, ընդ որում՝ խոսքով, գաղափարով: ՀՀ-ում մեզ հաջողվել է անհավանական քաղաքական փոփոխություններ անել, որը արել ենք խոսքով և գաղափարով, և որևէ մեկը չթերագնահատի խոսքի և գաղափարի ուժը»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930