Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿԱԳ-ում քաղաքացիներին ավելի արդյունավետ կսպասարկեն

Հունիս 14,2019 15:21

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորներն այսօր քննարկում են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը հեղինակել է կառավարությունը:

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը տեղեկացրեց՝ օրինագծի  նպատակն է, որպեսզի ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում՝ ՔԿԱԳ, քաղաքացիների սպասարկումն առավել արդյունավետ դառնա. «Հնարավորություն ենք տալիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում ամեն ակտի վերաբերյալ ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ: Այսօր արդեն իսկ կա ձեւավորված էլեկտրոնային համակարգի կիրառում, որը զետեղված չէ օրենքում, եւ մենք ցանկանում ենք այդ կարգավորումները ներառել: Նախկինում քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կատարվում էին ձեռագիր, իսկ համակարգի միջոցով՝ էլեկտրոնային տարբերակով»:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին օրինագծին, որն առաջիկայում պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930