Այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում Շիրակի մարզի Բասեն գյուղում եղբայրը սպանել է հարազատ քրոջը, մարմնական վնասվածքներ հասցրել նաև քրոջ 25-ամյա որդուն, այնուհետ ինքնասպան եղել։
Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նա մեզ փոխանցեց՝ ահազանգել են, որ Բասեն գյուղում կա սպանված, օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր, պարզել է, որ սպանվածը 1957 թվականին ծնված կին է, նրա որդին էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Հանցանքը կատարելու մեջ կասկածվող անձը՝ 1960 թվականին ծնված Կ․Ա․-ն հայտնաբերվել է քրոջ տան նկուղում՝ ինքնասպան եղած վիճակում։ Պարզվել են, որ նա գտնվում է հաշվառման մեջ հոգեբուժարանում՝ շիզոֆրենիա ախտորոշմամբ։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բասեն գյուղի լուսանկարը՝ shtigen.com կայքի