Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ռոբերտ Քոչարյանը, գուցե՝ ակամա, դարձել է այսօրվա եւ վաղվա Հայաստանի քաղաքական լրջագույն գործոններից մեկը»

Մայիս 12,2019 22:53

«Կոնգրես» հյուրանոցում Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսին ներկա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Aravot.am-ին ասաց. «Այսօրվա միջոցառումը պակաս կարեւոր չէր լինի, եթե չլիներ այն հանգամանքը, որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ իս, հակասահմանադրական եւ ապօրինի հետապնդման է ենթարկվում: Մենք որպես հասարակություն ավելի լավ գիտենք մեր հին պատմությունը, քան նորագույն պատմությունը: Սա, կարծեք, պարադոքս է, որը երեւի ունի իր օբյեկտիվ պատճառները, որովհետեւ նորագույն պատմությունը դեռ շարունակվում է, մենք միասին ենք կերտել այն:

Մենք սովոր ենք ավելի շատ գնահատել այն, ինչ ունեցել ենք, քան այն, ինչ ունենք այսօր: Գուցե բաներ կան, որ ժամանակին պատմել չէր կարելի: Բայց նորագույն պատմության համար շատ կարեւոր են սկզբնաղբյուրները՝ այն մարդկանց կողմից հեղինակված, որոնք եղել են պատմության կերտող մասնիկ: Եվ այս տեսակետից հայալեզու տարբերակը «Կյանք եւ ազատություն» գրքի, թույլ կտա ավելի մեծ լսարանի ծանոթանալու ՀՀ 2-րդ եւ Արցախի 1-ին նախագահի կարծիքների, տեսակետների եւ վկայությունների  հետ: Ես կարդացել եմ ռուսալեզու տարբերակը եւ շատ-շատ դրվագներ լավ իմաստով ընդունել եմ որպես վկայություն:

Լավ կլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրեր նմանատիպ մի գիրք, շատ լավ կլինի, եթե իմ կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը գրի: Գիտե՞ք, կա մի թյուրըմբռնում, որ մեմուարներ գրում են այն ժամանակ, երբ ներկայի եւ ապագայի հետ այլեւս կապ չունեն: Կարծում եմ՝ եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, ինչու չէ՝ նաեւ Լեւոն Տոր-Պետրոսյանի եղած եւ հնարավոր գրքերը չպետք է դիտվեն որպես մեմուարներ: Նրանք հիշողություն չեն մարդկանց կողմից, որոնք որ այլեւս ներկայի եւ ապագայի հետ կապ չունեն: Այսօրվա քաղաքական գործընթացները Հայաստանում այնպիսին են, որ Ռոբերտ Քոչարյանը դարձել է, գուցե ակամայից, բայց քաղաքական լրջագույն գործոններից մեկը եւ այսօրվա եւ վաղվա Հայաստանի համար: Մաղթում եմ, որ հաջորդ տարբերակի, կլինի ֆրանսերեն, անգլերենը կամ որեւէ այլ լեզվով, շնորհանդեսին Ռոբերտ Քոչարյանը ներկա լինի»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031