Լրահոս
Օրվա լրահոսը

«Տո՜, ես լավ էլ խոսում եմ գյուղատնտեսությունից, իսկ դուք ի՞նչ եք անում». Ծառուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

Ապրիլ 19,2019 14:05

ԱԺ հերթական նիստում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտի» շուրջ ԲՀԿ պատգամավորների մտահոգություններին՝ ակնարկելով, որ հազարավոր գյուղացիների խնդիրները թողած՝ գործարար շահի մասին են մտածում. «Իսկ գյուղացին այս տարի եւս բերքն անասնակեր է դարձնում»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր շարունակում են քննարկել «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը Իրանից ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանում է պետական տուրք՝ 22 000 դրամի չափով: Սա, ըստ կառավարության, միտված է տեղական ցեմենտ արտադրողների շահերի պաշտպանությանը:

Սոֆյա Հովսեփյանի հայտարարությունը դուր չեկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նա հայտարարեց. «Տո՜, ես լավ էլ խոսում եմ գյուղատնտեսությունից, իսկ դուք ի՞նչ եք անում: Վարուցանքը սկսել է, բայց ժողովուրդը ոչ դեղ ունի, ոչ սերմ: Չեմ ուզում բողոքավորի տեսք ընդունել, բայց ժողովուրդն ինձ ասում է, որ Ջրային կոմիտեն իրենց հետ պայմանագիր է կապել եւ փող է ուզում, բայց եթե ջուրը չտան եւ բերքն ամռանը չորանա, իրենք պատասխանատու չեն»:

Ծառուկյանը շարունակեց. «Հիմա դուք պատգամավոր եք, հարցնում եմ՝ եթե մարդը բերք է ցանել, բայց ջուր չեն տալիս, բերքը չորանում է…Այս տարի սիլիտրա-սալյարկա տվե՞լ եք ժողովրդին, մտածե՞լ եք, թե ինչ սերմեր են պետք: Հողակտորների 60%-ը չի մշակվում, ձեր ցավը տանեմ…»:

Հավելենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վերոնշյալ օրինագիծը: Այն դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930