«Մինչեւ չբացահայտվեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները, մեր երկիրը չի կարող ապագա ունենալ: Մենք պետք է առաջ գնանք, չեմ ուզում հետ գնալ 20 տարով, իսկ առաջ գնալու համար պետք է բոլոր մութ անկյունները բացել»,-երեկ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առիթով նրա թանգարանում կայացած «Միասնություն» դաշինքի քսանամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը: Նա ընդգծեց, որ քանի դեռ նախկին իշխանություններն էին, հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման մասին հնարավոր չէր խոսել, իսկ այժմ այլ իրավիճակ է, նոր իշխանություններ:
«Այսօր մենք պարտավոր ենք խոսել այդ մասին, քանի որ նոր իշխանություններ են: «Միասնություն» դաշինքի գաղափարներն այսօր էլ արդիական են, եւ նոր իշխանությունները պետք է ուսումնասիրեն դրանք ու երկիրը տանեն միասնության ճանապարհով: Միասնության ճանապարհով միայն ունենք ապագա»,- վստահ է ՀԺԿ փոխնախագահը:
Լուսանկարները ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ,
18.04.2019