Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ինչու ենք դիմել, որ ՀԱԷԿ-ի վարկի մարման ժամանակացույցը երկարաձգվի (Տեսանյութ)

Ապրիլ 15,2019 18:40

Ապրիլի 15-ի երեկոյան ատոմակայանի տուրբիններից մեկը կդադարեցնի աշխատանքը: Այս մասին այսօր ասաց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: Ըստ պարոն Վարդանյանի, վերանորոգումը կկատարի «Ատոմէներգոռեմոնտ» ընկերությունը:  Հայաստանն արդեն ստացել է նոր տուրբինները, գեներատորները, տրանսֆորմատորներն ու կոնդեսատորները: Անցյալ տարի ատոմակայանը փոխել է թիվ 1 տուրբոգեներատորը, այս տարի՝ չորրորդը:
«Մեր տուրբիններն արդեն արդիականացված են եւ փոխելուց հետո կունենանք եւս 10 % հզորացում տուրբոգեներատորի վրա՝ ի հաշիվ օգտակար գործողության գործակցի՝ առանց ռեակտորի հզորության փոփոխության»,-ասաց պարոն Վարդանյանը:
Այսօր հայկական պատվիրակությունը նույնպես մասնակցում էր Սոչիում կազմակերպված «Ատոմէքսպո 2019» միջազգային համաժողովին:  ՀԱԷԿ-ի տնօրենը նաեւ հայտնեց, որ այս տարի նաեւ նախատեսված է ջերմամեկուսացման որոշակի աշխատանքներ եւ ռեակտորի կարգավորող էլեմենտների ղեկավարման համակարգի փոխարինում: Ջերմամեկուսացումն, ըստ Մովսես Վարդանյանի, կբերի ջերմային էներգիայի  կորուստի պակասեցման եւ ազդեցություն կունենա ՕԳԳ-ի վրա:

Հարցին, թե Հայաստանը դիմել էր ռուսական կողմին՝ ՀԱԷԿ-ին տրված վարկի սպասարկման ժամկետը երկարաձգելու, ի՞նչ նորություն կա, համաժողովին ներկա Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ասաց, որ նախ՝ պետք է աշխատանքների իրականացման հստակ ժամանակացույցը ստորագրվի ռուսական կողմի հետ, որի հիման վրա էլ արդեն կստորագրվի վարկի սպասարկման ժամկետի երկարացումը:

Պարոն Վարդանյանը նաեւ ասաց, որ ԱԱՀ-ի հետ կապված Հայաստանի օրենսդրությանն առնչվող խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Գործընթացը սկսվել է. «Քննարկումները ՊԵԿ-ի հետ ԱԱՀ-ի առնչությամբ է: Ժամանակացույցը նախնական պատրաստ է: Երկու-երեք ամսում մեր կողմից ամեն ինչ ավարտված կլինի, սպասենք ռուսական կողմի արձագանքին: Վարկի սպասարկման ժամկետը մինչեւ այս տարվա վերջ է: Պետք է, որ առանց խոչընդոտի երկարացվի: Կերկարձգվի մինչեւ 2021 թվականը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am- հարցին, թե վարկային միջոցներից, որքան գումարն ենք ծախսել, ՀԱԷԿ-ի տնօրենն ասաց, որ 300 միլիոն դոլարից, որից 270-ը վարկ է, 30 միլիոնը դրամաշնորհ, այս պահին կնքվել են 184 միլիոն դոլարի պայմանագրեր: 116 միլիոնը դեռ կնքված չէ. «Մինչեւ տարվա վերջ հնարավոր չէ այդ գումարները ծախսել այդ պատճառով մենք ենք դիմում, որ վարկի մարման ժամկետը երկարաձգվի: Կա աշխատանքների որոշակի խմբաքանակ, որ նախատեսված էր ըստ ծրագրի, բայց ժամանակի առումով չհասցրինք»:

Փոխնախարարի խոսքով, ժամանակացույցից շեղվելը մի քանի գործոններով է պայմանավորված. «Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, տեխնիկական խնդիրները, որովհետեւ հնարավոր չէ միանգամից ամեն ինչ գնահատել ճիշտ: Ո՛չ Հայաստանում ո՛չ էլ՝ աշխարհում նմանատիպ խոշոր գործ չի կատարվում առանց ժամանակացույցի շեղումների: Ցանկացած խոշոր վարկային ծրագիր շեղվում է ժամանակացույցից: Ատոմակայանի խնդիրն ավելի բարդ է, որովհետեւ ատոմակայանի մեկ օրվա կանգառը համակարգի վրա արժենում է միջինում մոտավորապես 200 միլիոն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Երեւան-Սոչի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930