Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Գնանք Խոսրովի արգելոցում որս անենք». նախարարին մտահոգել են սերիալներում հնչող խոսքերը

Մարտ 28,2019 13:50

Մարտի 27-ին ԱԺ ամբիոնից կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը ներկայացրեց թալինցիների բողոքը՝ կապված «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի հետ: Պատգամավորն ասաց՝ թալինցիները վիրավորված են այն փաստից, որ սերիալում ցույց է տրվել մի տուն եւ ասվել է, որ այն տուն չէ, այլ գոմ, եւ գտնվում է Թալինի կենտրոնում: Պատգամավորի մտահոգությանն արձագանքել էր Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, սակայն բոլորովին այլ բանից խոսել: Նա ասել էր, որ Թալինում բնապահպանական ծրագրեր են իրականացվում: Խորհրդարանում այսօր Aravot.am-ը Էրիկ Գրիգորյանին խնդրեց պարզաբանել իրավիճակը:

«Ուղղակի ես մի կողմից փորձեցի ներկայացնել այն գործողությունները, որոնք իրականացնում ենք Թալինում: Պատգամավորը պետք է դիմի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով, որպեսզի գործընթաց սկսվի: Իսկ սերիալների հետ կապված կան որոշ որակումներ եւ անվանումներ, որոնք մտահոգիչ են»,-պատասխանեց Էրիկ Գրիգորյանը:

Ապա նա որպես օրինակ մատնանշեց հետեւյալը. «Սերիալներից մեկում դերասաններից մեկն ասել է՝ «լավ տղա է, գնանք Խոսրովի արգելոցում որս անենք»…սրանք դատապարտելի ձեւակերպումներ են: Եվ սա այն դեպքում, երբ Խոսրովի արգելոցը մեր բացառիկ պահպանվող տարածքներից է»:

Ապա Էրիկ Գրիգորյանը կրկին առիթը բաց չթողեց տեղեկացնելու, որ Թալինում առաջիկայում իրականացվելիք բնապահպանական ծրագրերն այդ քաղաքը վերածելու են հետաքրքիր կենտրոնի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031