Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում եւ պնդել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ասածները

Մարտ 24,2019 12:40

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն արդեն հարցաքննվել է: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Վահան Շիրխանյանը:

Նա հաստատեց, որ օրերս հրապարակված՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր բաց նամակի դրվագներից մեկի՝ 1998 թթ.-ի ընտրությունների վերաբերյալ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում: Վահան Շիրխանյանի փոխանցմամբ՝ ինքը հարցաքննվել է միայն այդ դրվագով, նամակի այլ կետերի առնչությամբ իրեն հարցեր չեն ուղղվել: Այլ մանրամասներ, ինչպես Վահան Շիրխանյանը նշեց, այս պահին հնարավոր չէ հայտնել:

Հիշեցնենք, որ բաց նամակում Վահան Շիրխանյանը դիմել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով. «1998 թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էլ օրերս հայտարարել է, որ ԱԱԾ-ն ուսումնասիրում է նամակի բովանդակությունը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Վահանի 2-րդ հարցը
    2. 1998 թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ։

    ՍՈւՏ Է Վահան,նման բան չի եղել հիմա կհիշեցնեմ քո հուշերը:

    Ռոբերտի ընտրությունից 3-4 օր առաջ Վազգենը հրաման տվեց ինչ գնով էլ լինի Ռոբերտին քվիարկել,նա ով թիվ չտա կազատվի զբաղեցրած պաշտոնից:Ես որպես ԵԿՄ անդամ, ընտրության օրը իմ քավորի ընտրատրածքում, որպես այդ գյուղի բնակիչ ժամը 04:00-ին ներկայացա որպես վստահված անձ:04 : 30-ին նախքան արկղը կնքելը նախորոք ստացած մոտ 300 թե 400 քվեաթերթիկներ գցեցին արկղը եվ կնքեցին:Իմ հարցին թե ինչ էք անում,ընտրատարածքի պատասխանատուն ասեց…
    -Ուզենք թե չուզենք պետք է կատարենք փռչոտի«վազգենի» հրամանը:
    Ինչ էս հեքիաթներ պատմում Վահան, նույնիսկ Վազգենի մայրը քեզ չի ընդունել ու «սպիտակ թուրք» է քեզ անվանել:Ինչ է քո նպատակն ինչի էս խառնում մեր ազգին, առանց այն էլ քո ու Վազգենի երեսից տապալեցիք Վազգեն Մանուկյանի ԱՐԴԱՐ ընտրությունը:Դուք ով եղաք, որ երկրի նախագահին հրամայեք,ցուցումներ տաք թե ինչպես աշխատի երկրի նախագահն,Ռոբերտը:
    Դա նման է բանդայի քո եվ Վազգենի գլխավորությամբ իսկ ազգային անվտանգությունը հաշվի առնելով ԼՏՊ-ի հետ ԵԿՄ -ը ներքաշելով քաղաքականության մեջ,հաշվի առնելով 1996 թ.
    Վազգեն Մանուկյանի ընտրութունը բռնի կեղծելով եվ հեղաշրջում կազմակերպելով,տապալել սահմանադրական կարգը,հաշվի առնելով որ Վազգենը իր խմբով ստիպեց ԼՏՊ-ին Նախագահի պաշտոնից հրաժարվել 1998 թվականի փետրվարի 3-ին,կարդալ Վազգենի ձեռքով գրած տեքստը«Սա փայլուն հաղթանակ էր»,ԱԱԾ ստիպված էր փրկելու Հայ ազգը քաղաքացիական պատերազմից:

    Վահանի 4-րդ հարցը
    4. Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց «ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՆՑ» Վազգենը ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։
    -Այսինքն, երկու ամիս առաջ Վազգենը հրաման էր տվել ԵԿՄ պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:Իսկ երբ Ռոբերտ Քոչարյանը լրջորեն ընդունեց երկրի վստահված ղեկը որպես նախագահ դա,Վազգենին դուր չեկավ որ ինքը չի կարող հրամայել Ռոբերտին,ինչպես արել էր ԼՏՊ-ի գլխին:

    Վազգենի նպատակն Կարեն Դեմիրճյանին նախագահի պոստին տեսնելն չի եղել այլ, որպես ԱԺ նախագահ, իսկ հաջորդ արտահերթ ընտրություններին, տեռորով«հեռացնել Ռոբերտին ինչպես ԼՏՊ-ին» Վազգենը պետք է լիներ հավերժ նախագահ:
    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031