Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանը՝ բրյուսովցիների թարգմանությամբ

Փետրվար 21,2019 19:55

Փետրվարի 21-ին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում միջոցառում էին կազմակերպել: Այն նվիրված էր մայրենի լեզվի օրվան և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունները` թարգմանված անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն:

Ողջույնի խոսքում թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը հույս հայտնեց, որ մինչ տարեվերջ լույս կտեսնի Թումանյանի ստեղծագործությունների թարգմանությունների գրքույկը. «Շատ ուրախ եմ այս նախաձեռնության համար: Գովեստի է արժանի այն հանգամանքը, որ ուսանողներն են թարգմանել գրվածքները: Ցանկանում եմ խնդրել մասնագետներին ուշադրություն դարձնել թարգմանություններին, քանի որ այն բարդ աշխատանք է, որի դժվարությանը շատ լավ ծանոթ էր Թումանյանը»:

Ներկաների տպավորությունը հիմնականում դրական էր: Նրանցից մեկն ասաց.«Հիացած եմ, թե ինչ զգացմունքային էին հնչում ստեղծագործությունները: Թեև ես ֆրանսերեն և գերմաներեն չեմ հասկանում, բայց հոգեհարազատ էր ամեն տառն ու հնչյունը: Հուսով եմ` նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն»:

Միջոցառման կազմակերպչական խմբի անդամ Մարգարիտա Սիրունյանն ասաց, որ Հ. Թումանյանի տուն-թանգարանի հետ համագործակցություն միշտ է եղել և կան նոր նախագծերի գաղափարներ: Ուսանողուհին նաև հավելեց. «Այսպիսի միջոցառումներ մեր համալսարանի ուսանողական խորհուրդը հաճախ է նախաձեռնում: Սա փետրվարի վերջին աշխատանքն էր, բայց գարնանային ծրագիրն արդեն պատրաստ է: Թումանյանական տարում Թումանյանին կրկին կանդրադառնանք»:

Սյուզի Ղազարյան        Լիանա Մարկոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728