Կառավարությունը որոշել է փակել «Նուբարաշեն», «Գորիս» եւ «Երևան-Կենտրոն» (հայտնի է որպես «ԿԳԲ-ի պադվալ») քրեակատարողական հիմնարկները։ Ըստ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ դրանց շենքային պայմանները չեն գոհացնում ՄԻ պաշտպանության տեսանկյունից։
«Ա1+»-ի հետ զրույցում Արտակ Զեյնալյանը խոսում է այս ոլորտում բարեփոխումներից։ Անդրադառնալով ցմահ դատապարտյալներին՝ նա նշում է. «Ցմահ դատապարտվածը լեգիտիմ ակնկալիք պետք է ունենա, որ որոշ ժամանակ հետո նա կարող է ազատ արձակվել։ Սա մոտիվացիա է առաջացնում մարդու մոտ ապրելու եւ իրավաչափ վարքագիծ։ Շատ կարեւոր է։ Ցմահ ազատազրկումը չի նշանակում «մահացնել» անազատության մեջ»։
Ցմահ դատապարտյալի՝ ազատության մեջ հայտնվելու տարբերակներից մեկը ներման խնդրագիրն է։ Այս գործընթացը գաղտնի է։ Ինչ վերաբերում է խնդրագրերի հետ կապված՝ տեղեկատվության վերջին արտահոսքին, ապա նախարարը նշում է, որ օրենսդրական կարգավորումների բաց կա այստեղ. «Հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի պահպանվի այդ գաղտնիքը որպես լեգիտիմ շահ» ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: