«Սասնա ծռերի» տասն անդամների գործով դատական նիստի ժամանակ այսօր ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հարցաքննվող ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին հարցրեց`«Հիշո՞ւմ եք, որ Օսիպյանին ասացիք`թու, թքեմ ձեր երեսին, որ ժողովուրդն ասում է անառականոց է այստեղ, չէինք հավատում»: Վարդան Եղիազարյանն ասաց, որ նման բան չի եղել:
Պավլիկ Մանուկյանը վրդովվեց` ո՞նց չի եղել, հայտնի ժամացույցը տեսնելուց հետո ասացիք։
Ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանն էլ հավելեց. «135 մարմնավաճառների մասով եմ ասում, որ ցուցակը տվեցինք ձեզ: Հասարակաց տան օրակարգ էր էնտեղ հայտնաբերված ժամացույցի ժամանակ»:
Պավլիկ Մանուկյանը Վարդան Եղիազարյանից նաեւ հետաքրքրվեց` մեր առաջին հանդիպման ժամանակ գնդացրային կրակոց եղե՞լ է: Վարդան Եղիազարյանը բացասական պատասխանեց. «Ոչ, դուք առաջին հանդիպման մասին եք ասում, առաջին հանդիպման ժամանակ չի եղել»: Պավլիկ Մանուկյանը շարունակեց. «Կարապետյան Աշոտին դու ասեցիր`էս ի՞նչ ես անում»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ